Այս տարվա առաջին երեք ամիսներին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գնային ինդեքսների ուսումնասիրության համաձայն` Երեւանում 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2006թ. չորրորդ եռամսյակի համեմատ՝ աճել են 6,8%-ով եւ կազմել 231.200 դրամ, 2006թ.-ի առաջին եռամսյակում այս ցուցանիշը եղել է 182.300 դրամ, իսկ չորրորդ եռամսյակում` 216.400 դրամ: Երեւանում 2006թ. չորրորդ եռամսյակի համեմատ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում անհատական բնակելի տների շինության 1քմ մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ՝ տնամերձի միավորի գինը) աճել են 7,8%-ով` միջինում կազմելով 235.800 դրամ: