«Ռուսական կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավոր ծրագրին,- այս մասին երեկ հայտարարեց Ատոմային էներգիայի Ռուսաստանի դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն: -Եթե Հայաստանի կառավարությունը նոր ատոմակայան կառուցելու որոշում ընդունի, ռուսական կողմը պատրաստ է ոչ միայն իրականացնել շինարարական աշխատանքները, այլեւ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրել»: Ս. Կիրիենկոն երեկ տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ Էներգետիկայի նախարարությունում քննարկվել են նոր ատոմակայանի կառուցման եւ գործող ատոմակայանի շահագործման, անվտանգության բարձրացման հարցերը: