Բողոքի քայլերթ

25/04/2007

Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ «Մենք քիչ ենք, բայց հայ ենք», «Ճանաչեք ցեղասպանությունը» եւ նման բովանդակությամբ այլ ցուցապաստառներով երեկ Երեւանում բողոքի ակցիա էր կազմակերպել Իրավաբաների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիան: Ասոցիացիայի Պատանի իրավապահների ակումբի 500 ներկայացուցիչները, որոնք գործում են հանրապետության 150 դպրոցներում, իրենց քայլերթը սկսել էին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակից եւ ուղղվել դեպի ՀՀ-ում Իտալիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության դեսպանատներ: Պատանի իրավապահների քայլերթի վերջին կանգառը նախատեսվածի համաձայն՝ ԱՄՆ դեսպանատունն էր: Օտարերկրյա դեսպանատներին ցուցարարների կողմից հանձնվեցին Ցեղասպանությունը դատապարտող նամակներ: «Դատապարտելով Ցեղասպանությունը, մենք կոչ ենք անում սթափ եւ բաց աչքերով նայել իրականությանը, որպեսզի նման ցեղասպանությունները չկրկնվեն»,- մեզ հետ զրույցում ասաց ասոցիացիայի հիմնադիր նախագահ Խաչատուր Մարոզյանը: