«Երեւան ջուր» ընկերության բաժնետեր «Վիոլա» կազմակերպության հրավերով վերջերս Փարիզում էր գտնվում քաղաքապետարանի պատվիրակությունը: «Այնտեղ քաղաքի ջրամատակարարման վիճակն անհամեմատ լավ է, քան Երեւանում: Ընկերության ղեկավարները հավաստիացրել են, որ առաջիկա 10 տարիների ընթացքում, երբ «Երեւան ջուրը» կշահագործի Երեւանի ջրամատակարարման համակարգը, եթե ոչ նույնը, ապա վիճակն անհամեմատ կլավանա: Տարբերությունը նրանում է, որ Փարիզում ջրամատակարարման եւ ջրահեռացման գծերը կառուցված են թունելների մեջ, որի պատճառով վթարների ժամանակ ջրի արտահոսքը բացառվում է»,- հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզե Բասենցյանը: