Բաղնիքում հարկավոր է հաշվի առնել մի քանի հանգամանք. շրջապատի ջերմությունից մարմնի ջերմաստիճանը սկզբում աճում է դանդաղորեն, հետո՝ ավելի ու ավելի արագ։ Երկար ժամանակ մարդը չի զգում այդ, զգացնել է տալիս միայն թեթեւ թուլությունն ու գլխապտույտը։ Բայց քանի որ բաղնիքում (հատկապես՝ շոգեբաղնիքում) ուժեղ քրտնարտադրություն է տեղի ունենում, օրգանիզմն արագորեն ջրազրկվում ու աղազրկվում է։ Այսինքն՝ հյուսվածքներում ջրի քանակը պակասում է, արյունն ավելի է խտանում ու արյան շրջանառությունը դանդաղում է, հյուսվածքներին թթվածնի մատակարարումը պակասում է։ Այսամենը կարող է խախտել գլխուղեղի ֆունկցիան։ Դա կոչվում է ջերմային հարված, որի առաջին նշաններն են. մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ 42-43 աստիճան, գլխացավ է սկսվում, ցավ՝ թիկունքի, ոտքերի շրջանում, սրտխառնոց, դեմքի կարմրում, շնչառության եւ զարկերակի արագացում։ Ծանր դեպքերում մարդը կորցնում է գիտակցությունը, աչքերի բիբերը լայնանում են, լույսին չի արձագանքում, դեմքը դալկանում է, երբեմն ջղաձգություն է սկսվում։
Ջերմային հարվածի առաջին նշանները հուշում են, որ անմիջապես հարկավոր է թողնել բաղնիքը։
Ցելյուլիտը հալվում է ջրում
Լոգանք ընդունելիս մերսեք, տրորեք ձեր պրոբլեմային շրջանները։ Մերսման արդյունքը կարելի է բարելավել, եթե ջրի մեջ ավելացնեք բույսեր, յուղեր կամ աղեր։ Շատ օգտակար են հազրեվարդը, անանուխը, նարդոսը եւ եղեսպակը։
Լոգանք պետք է ընդունել 20 րոպե՝ մինչ ցելյուլիտային շրջանների ակնհայտ տաքացումը։ Այնուհետեւ հենց ջրում էլ սկսում եք ցելյուլիտային շրջանների մերսումը՝ հետույքը, ազդրերը, փորը՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ։ 5 րոպե հանգստանալուց հետո ցուցամատով ու բթամատով վերցրեք մաշկը՝ տակի ճարպով։ Ամեն ցելյուլիտային շրջանին անհրաժեշտ է հատկացնել 8-10 րոպե։ Այնուհետեւ ցայվեք եւ մարմնին քսեք հատուկ կոսմետիկական կաթ։