Թանկարժեք մեքենան

10/05/2005

Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահին Ավստրիա կատարած այցի ժամանակ Վիեննայի քաղաքապետարանը նվիրել է շտապօգնության մեքենա: Նման մեքենայի գինը մոտ 6000 եվրո է: Եթե ԱԺ նախագահի շքախումբն ավելի փոքր լիներ, խնայված գումարով կարելի էր գնել մի քանի այդպիսի մեքենա: Ի դեպ, 2005թ. ԱԺ պատգամավորներին գործուղման ծախսերի համար պետբյուջեից հատկացվել է 200 մլն դրամ: