Որպեսզի վերանորոգման ժամանակ պատահաբար հատակին թափված յուղաներկը հեշտությամբ մաքրվի, նախապես հատակին խիտ օճառաջուր քսեք։ Նույն կերպ կարելի է մշակել նաեւ ապակիները՝ ներկելուց առաջ։
Խամրած սալիկները լոգարանում կամ խոհանոցում մաքրեք անուշադրի սպիրտով թրջած թերթով։ Նիկելապատ ծորակները պարբերաբար մաքրեք լիմոնի կեղեւով կամ աղի ու քացախի խառնուրդով թրջած կտորով։
Հեռախոսի փոշին ամեն օր պետք է մաքրել։ Ոլորված լարը ուղղել։ Շաբաթը մեկ անհրաժեշտ է փողակն ու միկրոֆոնը սրբել սպիրտով ու թրջած լաթով։