Ինչպես թուլացնել քաղցի զգացողությունը

08/04/2007

Թարմ քամված հյութ։ Փորձեք խմել միայն թարմ քամված հյութեր։ Կոնցենտրացվածների համեմատությամբ՝ նրանք չեն պարունակում շաքար, ջերմային մշակման չեն ենթարկվում։ Հետեւաբար, նրանց մեջ չկան կոնսերվանտներ, եւ ավելի շատ են օգտակար տարրերը։ Եթե նույնիսկ չեք կարողանալու լավ հյութաքամիչ գնել, գոնե ձեռք բերեք պարզ, ցիտրուսների համար նախատեսվածներից։ Առավոտյան ավելի լավ է գրեյպֆրուտի հյութ խմել։ Նրա մեջ պարունակվող պեկտինը կպակասեցնի ախորժակը։ Եթե գրեյպֆրուտի հյութը խառնեք մի այլ ցիտրուսային հյութի, օրգանիզմի համար դրական էֆեկտը կուժեղանա։

Կիվի-չեմպիոն։ Կիվին պարունակում է ընդամենը 29 կկալ, իսկ C վիտամին ավելի շատ է պարունակում, քան նարինջը։ Բացի այդ, պարունակում է ֆերմենտ, որն օգնում է սպիտակուցների ճեղքմանը եւ լավացնում մարսողությունը։

Հատուկ խորհուրդ։ Կիվին կարող է օգնել պայքարել քաղցի դեմ։ Դրա համար պետք է ուտել 2-3 կիվի։

Նարնջի հյութ: Հյութի պատրաստման համար նարինջը լվանալ սառը ջրով, չորացնել, կտրատել կեղեւի հետ միասին։ Էմալապատ կաթսայի մեջ դնելով՝ ավելացնել ջուրը (1 լ՝ 1,5 կգ նարնջին) եւ եփել թույլ կրակի վրա՝ 25-30 րոպե, առաջացած հյութը զտել թանզիֆի 3-4 շերտով։ Ստացված նարնջի հյութը կրկին լցնել արծնապատ կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազ (200-300 գ՝ 1 լիտրին), եռացնել 8-10 րոպե, մինչեւ շաքարավազի լիարժեք լուծվելը, եւ տաք վիճակում զտել։ Զտված հյութը եռման աստիճանի հասցնել եւ դրանով մինչեւ վերջ լցնել տաքացված ապակյա տարաները։