Երեկ ԿԸՀ-ն գրանցեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 24 կուսակցությունների ու 1 դաշինքի համամասնական ցուցակները:
Ըստ այդմ` «Դաշինք» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի ոչ թե 47 հոգանոց իր նախկին ցուցակով, այլ 38: Հիշեցնենք, որ «Դաշինքի» 9 անդամներ տարբեր բացատրություններով սահմանված ժամկետում ԿԸՀ չէին ներկայացրել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
ԿԸՀ երեկվա նիստում մերժվել են «Սկարպ» առողջարանական կենտրոնի եւ «Սյունյաց աշխարհ» հասարակական կազմակերպության` դիտորդների հավատարմագրման համար ներկայացված դիմումները: Ըստ ԿԸՀ նախագահի, նրանց կանոնադրության մեջ չի նշվում «ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խնդիրներով զբաղվելու հանգամանքը»: