Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքում պատգամավորի մանդատի համար կպայքարեն ՀՀԿ-ից առաջադրված ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը եւ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված Սամվել Հարությունյանը: Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում գրանցվել են ՀՀԿ-ից առաջադրված ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը եւ ՕԵԿ-ից առաջադրված, ԱԺ Վերահսկողության պալատի բաժնի պետ Գերասիմ Ալավերդյանը: