Բողոքի ցույց

05/04/2007

Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն երեկ հայտարարություն է տարածել. «Չեկիստ-քննիչները եւ նրանց քաղաքական տերերն ամենաանհեթեթ հիմնավորումներով պատրաստվում են եւս երկու ամսով երկարաձգել Ժ. Սէֆիլյանի եւ Վ. Մալխասյանի կալանքի ժամկետները»: Իրենց բողոքը հայտնելու նպատակով Ժ. Սէֆիլյանին եւ Վ. Մալխասյանին զորակցողներն ապրիլի 4-ին բողոքի ցույց են կազմակերպելու: