Այցելուների թիվն աճում է

05/04/2007

Մարտի 29-ին տեղի ունեցած պաշտոնական բացումից հետո երկու օրում վերանորոգված Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի է այցելել մոտ 3000 մարդ: Թուրքական մամուլը հայտնել է, որ կղզու նկատմամբ ակտիվությունը որպես առիթ օգտագործած նավավարները մարդկանց փոխադրման վարձը 3 ՆԹԼ-ից դարձրել են 5 ՆԹԼ (մոտ 3.7 դոլար): Վերջին երկու օրերին նավերի քանակը 12-ի հասցրած փոխադրական ընկերության տնօրենը թուրք լրագրողներին ասել է, որ անցյալ տարի մարդկանց այցելությունների քանակն օրական մեկ-երկուսը չէր գերազանցում, ինչն այսօր հասել է արդեն 20-ի: Թուրքական «Ռադիկալը» հայտնել է, թե, քանի որ եկեղեցին որպես թանգարան է բացվել, թուրքական պետության կողմից մուտքն այնտեղ սահմանվել է 2 ՆԹԼ: Թերթը գրել է, որ որոշ այցելուներ եկեղեցու պատերին Հայաստանի դրոշներն են ամրացնում, իսկ «թանգարանի տնօրինության իրավասուներն այցելուներին տեղեկություններ են հայտնում եկեղեցու պատմության մասին»: