Ադրբեջանական նավթը շատանում է

05/04/2007

2007 թ. Ադրբեջանում կարդյունահանվի շուրջ 42,3 մլն տոննա նավթ: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիք Ալիեւը: «2006 թվականին հանրապետությունում արդյունահանվել է ռեկորդային քանակությամբ նավթ՝ 32,3 մլն տոննա: 2007 թ. այս ցուցանիշը կգերազանցվի մոտավորապես 10 մլն տոննայով»,- ասել է նախարարը: Ընդ որում, ինչպես նշել է Ն. Ալիեւը, եթե ավելի վաղ կանխատեսվել էր, որ 2010 թ. հանույթի ծավալը հավասար կլինի 50 մլն տոննայի, ապա ներկայումս այդ կանխատեսումը ենթադրվում Է 65 մլն տոննայի մակարդակում: Այս տարի Ադրբեջանում նաեւ կարդյունահանվի շուրջ 30 միլիարդ խորանարդ մետր գազ: