Իտալիայի ոստիկանությունը Կոմո քաղաքի մերձակայքում հայտնաբերել Է ընդհատակյա ֆաբրիկա, որտեղ դրոշմահատվում էին մեկ եւ երկու եվրո անվանական արժեքով մետաղադրամներ: Դրամանենգները, որոնցից բռնագրավվել է 100.000 գումարի 26 պարկ «պատրաստի արտադրանք», կալանավորված են: Ըստ ոստիկանության տվյալների, հանցագործները մտադրվել էին կեղծ փողը շրջանառության մեջ դնել Սիցիլիայում: