Հերթը Փարիզի քաղաքապետարանինն է

05/04/2007

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը, Ֆրանսիայի տեղական մարմնի աջակցությամբ, Հայաստանում եւ Արցախում իրականացնում է դպրոցների եւ մանկապարտեզների կահավորման ծրագրեր: Այս նախաձեռնության իրականացնողն ու անմիջական պատասխանատուն է ֆրանսաբնակ Քրիստիան Գոհարիկ Խուլանջյանը: Ֆրանսաբնակ բարեկամների ջանքերով Հայաստանում եւ Արցախում 2004-2007թթ. ընթացքում իրականացվել եւ այսօր էլ շարունակվում են շուրջ 288.000 դոլար արժողությամբ կահավորման աշխատանքներ: Իսկ Ֆրանսիայի Վո ան Վելենի քաղաքապետարանը ներկայումս հովանավորում է Արթիկի 6 միջնակարգ դպրոցների երկուական դասասենյակների կահավորումը: Եթե մինչ օրս կահավորման ծրագրերի հովանավորության համար Հիմնադրամը պարտական է Լիոնի եւ Վալանսի քաղաքապետարաններին, ապա առաջիկայում Ֆրանսիայի տեղական մարմինը նպատակ ունի կապեր հաստատել նաեւ Փարիզի քաղաքապետարանի հետ: