ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քր. գործ հարուցել «Իսկական իրավունքի» դեմ՝ «$10.000՝ ցուցակ ընդգրկվելու համար» վերտառությամբ անստորագիր հոդվածի համար: Նա պահանջել է քր.գործ հարուցել իր նկատմամբ՝ կաշառք ստանալու համար, ու նաեւ կաշառք տվողների նկատմամբ, իսկ եթե հոդվածագիրները չներկայացնեն փաստեր, ապա՝ Բաբուխանյանի, Գալաջյանի, ինչպես նաեւ՝ «ՆԺԿ-ի իբր ղեկավար երկու անձանց նկատմամբ»՝ քաղաքական գործչին վարկաբեկելու, բարի համբավն արատավորելու, նրա հասցեին ակնհայտ զրպարտություններ տարածելու եւ ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելու համար: