ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցույց տալու Ադրբեջանում արտահանական վերահսկողության ուժեղացման հարցում: Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրներում արտահանական վերահսկողության եւ սահմանային անվտանգության ծրագրի կառավարիչ Դոնալդ Գրիդն այն կարծիքին է, որ Ադրբեջանում այս համաժողովի անցկացումը նպաստում է արտահանական վերահսկողության էլ ավելի ուժեղացմանը, եւ դրա համար պետք է ապահովվեն թափանցիկ եւ բաց ընթացակարգեր: