Հանուն 3-րդ «սռոկի»

01/04/2007

Ռուսաստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահ Սերգեյ Միրոնովը կոչ է արել սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որոնք Վլադիմիր Պուտինին թույլ կտային երրորդ անգամ ընտրվել երկրի նախագահ: Ռուսաստանյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Միրոնովն ասել է, թե երկրի նախագահի պաշտոնավարման՝ երկու ժամկետով սահմանափակումը պետք է վերացվի, իսկ մեկ ժամկետը 4 տարուց պետք է հասցվի առնվազն 5 տարվա: