Ձերբակալվել է եւս մեկ թուրք

01/04/2007

Թուրքիայի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով երկրի ոստիկանությունը մարտի 29-ին իր բնակարանում ձերբակալել է Էրզրումի 25-ամյա բնակիչ, Սեւծովյան տեխնիկական համալսարանի ավարտական կուրսի ուսանող Մուսթաֆա Օզթուրքին: Նա նախկինում հարցաքննվել էր Դինքի գործով, բայց բաց էր թողնվել:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրիեթը»` հավելելով, որ Դինքի սպանությունից հետո Օզթուրքն ազատվել է Տրապիզոնի «Ալփերեն» ընկերակցության գրասենյակում ունեցած աշխատանքից: Սա համարվում է Թուրքիայի ազգայնական քաղաքացիների հանդիպելավայր: Մինչ օրս Դինքի սպանության գործով կալանվել է մոտ 10 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը, այդ թվում` սպանությունը կատարած 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթը, Տրապիզոնից են: