Առայժմ նախագծելու են

01/04/2007

Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինությանն այս տարվա պետբյուջեով հատկացված 848 մլն դրամի շրջանակներում կհիմնանորոգվեն Մարտունի-Վարդենիս, պետխճուղի-Կախակն-Արփունք, պետխճուղի-Ավազան ճանապարհները: Իսկ գյուղական մյուս ճանապարհները, որոնց վիճակն առավել անմխիթար է, կվերանորոգվեն եկող տարիներին: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով մարզում կկառուցվի գյուղական ճանապարհների լայն ցանց, սակայն 2007-ին նախատեսված են միայն նախագծման աշխատանքներ: