Մեկ տարում` 20,9 %-ով

01/04/2007

Մարտին փետրվարի համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժեւորվել է 0,7%-ով: Դրամի արժեւորումն ուղեկցվել է ՀՀ սպառողական շուկայում արձանագրված 0,6% ընդհանուր գնաճով: 2006թ. դեկտեմբերի համեմատ 2007թ. մարտին սպառողական գների 2% հավելաճին զուգընթաց ՀՀ-ում գրանցվել է հաշվարկային փոխարժեքի 1,7% նվազում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների եւ հաշվարկային փոխարժեքի հավելաճը կազմել է համապատասխանաբար 2,8 եւ 0,4%: Մարտին դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 358,32, ինչը 20,9 %-ով ցածր է նախորդ տարվա մարտի համապատասխան ցուցանիշից` 450,11 դրամ: