«2007-2008թթ. Հայաստանում կդիտվի տնտեսական աճի տեմպերի մինչեւ 9-10 % անկում»,- կանխատեսել են Զարգացման ասիական բանկի փորձագետները Կենտրոնական Ասիայի երկրների վերաբերյալ հաշվետվության մեջ: ՀՀ-ում տնտեսության աճի տեմպերի նվազումը պայմանավորված կլինի շինարարության եւ ծառայությունների ոլորտներում բումի անկմամբ: 2007թ. տնտեսական աճը կնվազի նաեւ Ադրբեջանում: 2006թ. Ադրբեջանում գրանցված 32% աճն իր հերթին կնվազի մինչեւ 25%, իսկ 2008թ.` մինչեւ 17%: Ադրբեջանի տնտեսության զարգացման հիմնական խթանողը պետք է դառնա նավթային հատվածի աճը: Հաշվետվության մեջ նշվում է, որ 2006թ. Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՀՆԱ աճն, ընդհանուր առմամբ, կազմել է 12,4%: 2007թ. կկազմի 10,3%, իսկ 2008թ.` 9,4%: Ընդ որում, աճը կդիտվի ածխաջրածինների գների նվազման ֆոնի վրա: Ղազախստանում եւ Ադրբեջանում կպահպանվի նավթի-գազի ճյուղում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալի բարձր մակարդակը: