Բուշը ցավակցել է Քոչարյանին

01/04/2007

Երեկ, օրվա երկրորդ կեսին շարունակվել են ցավակցական ուղերձները` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրենց ցավակցական ուղերձներն են փոխանցել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, ԱՄԷ նախագահ շեյխ Խալիֆա բեն Զայիդ ալ Նահյանը եւ ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բեն Ռաշիդ Ալ Մաքթումին, Լիբանանի նախագահ, գեներալ Էմիլ Լահուդը, Լեհաստանի ԱԳ նախարար Աննա Ֆոտիգան, Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Փոթերինգը: Իրենց ցավակցությունն են հայտնել նաեւ Ռումինիայի վարչապետ Կալին Պոպեսկու-Տարիչիանուն, Տաջիկստանի վարչապետ Ակիլ Ակիլովը, Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության վարչական խորհրդի վարչապետ Պակ Բոն Ջուն, Բրազիլիայի ԱԳ նախարար Սելսո Ամորիմը, Լիբանանի ԱԳ նախարար Ֆաուզի Սալլուխը, Սիրիայի Արաբական Հանրապետության «Բաաս» արաբական սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար Աբդուլլահ Ալահմարը, Ասիական Զարգացման բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդան: