«Անդրանիկ Մարգարյանը նպաստում էր երկրում քաղաքական կայունության հաստատմանը, տնտեսական, բյուջետային կարողությունների լավացմանը, հնարավորությունների ավելացմանը»,- երեկ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` վարչապետ Ա. Մարգարյանի հրաժեշտի արարողության ժամանակ: Ըստ Վ. Հովհաննիսյանի, Ա. Մարգարյանի մահից հետո քաղաքական ցնցումներ չեն լինի, ներքաղաքական կյանքին վտանգ չի սպառնում: Բնական է, որ «ՀՀԿ-ն որոշ շտկումներ կկատարի իր նախընտրական քարոզարշավի ծրագրում, բայց քաղաքական ուժերի դասավորվածության վրա իր ազդեցությունը չի ունենա, քանի որ Հայաստանը ներքաղաքապես կայուն է»: