Չպլանավորված արձակուրդ

10/05/2005

Երեւանի քաղաքապետարանում արդեն երկար ժամանակ ստուգումներ է անցկացնում ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայությունը: Ապօրինի շինարարություններին զուգահեռ ստուգումներ են անցկացվում նաեւ տրանսպորտի ոլորտում: Քաղաքապետ Երվանդ Զախարյանն իրեն խորհրդական էր բերել Դավիթաշենի կադաստրի նախկին պետ Գագիկ Շառաֆյանին, որը համակարգում էր հատկապես ապօրինի շինարարությունների ոլորտը: Օրերս Ե. Զախարյանը Գ. Շառաֆյանին խորհուրդ է տվել 2 ամսով արձակուրդ գնալ: Այս անսպասելի արձակուրդի մասին մեր հարցին քաղաքապետարանից պատասխանեցին, որ պրն Շառաֆյանը ոտքի հետ կապված խնդիրներ ունի, մեկ ամիսն իր հերթական արձակուրդն է, երկրորդ ամիսը՝ Շառաֆյանի հաշվին: Մեր աղբյուրների համաձայն, արձակուրդ գնալը պայմանավորված էր Վերստուգիչ պալատի ստուգումներով, եւ Ե. Զախարյանն է նրան այդ խորհուրդը տվել: