Առեւտրային «ախպերություն»

01/04/2007

Ռուսաստանն Ադրբեջանի ամենախոշոր առեւտրային գործընկերն է: Այդ մասին Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի հետ երեկ կայացած հանդիպման ընթացքում: «Ռուսաստանն Ադրբեջանի ամենախոշոր առեւտրային գործընկերն է: 2006 թ. մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 1,525 մլրդ դոլար»,- ասել է Ասադովը: Նա նշել է, որ Ադրբեջանում գրանցված են ռուսաստանյան կապիտալի մասնակցությամբ 390 ձեռնարկություններ, այդ թվում՝ 95 ձեռնարկություն՝ 100% ռուսաստանյան կապիտալով: