168 Hours Weekly Online  
Thursday, May 17, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

Պուտինի 10 ամենահայտնի արտահայտությունները

Մայիս 8, 2012

tert.am-ի փոխանցմամբ` «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ներկայացրել է երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի 10 ամենահայտնի արտահայտությունները: Դրանք են. 1. Բժիշկ ուղարկել (պոսլատ դոկտորա): 2008թ. «Մեչել» մետաղագործական ընկերության խորհրդակցության ընթացքում Պուտինն իր դժգոհությունն էր հայտնել ընկերության վարած քաղաքականության վերաբերյալ: Ընկերության ղեկավար եւ հիմնական բաժնետեր Իգոր Զյուզինը չէր ներկայացել խորհրդակցությանը` պատճառաբանելով, որ հիվանդ է: «Իհարկե, հիվանդությունը` հիվանդություն... սակայն կարծում եմ` նա պետք է շուտափույթ ապաքինվի,... [շարունակ.]


Գնում է Բեյրութ

Ապրիլ 12, 2012

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը մեկնելու է Բեյրութ: Հաղորդվում է, որ այցը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 14-ին: Պապը հանդիպում է ունենալու Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում` նախագահ Միշել Սուլեյմանի հետ: Լիբանանի նախագահի գրասենյակը Պապի այցելության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել: Դրանում մասնավորապես ասվում է, որ այդ միջոցառումը եւս մեկ անգամ ցույց կտա Լիբանանի եւ Վատիկանի միջեւ պատմական խոր կապը, եւ այն, որ միասնական Լիբանանի շրջանակներում հնարավոր է տարբեր համայնքների համագոյակցություն եւ...

Գրաքննության պատճառով

Մարտ 29, 2012

Աշխարհահռչակ Forbes հանդեսի վրացական տարբերակի գլխավոր խմբագիրը հրաժարական է ներկայացրել` բողոքելով ամսագրի հայազգի հրատարակչի` Գագիկ Եղիազարյանի գործողությունների դեմ: Հանդեսի արդեն նախկին գլխավոր խմբագիր Ռեւազ Սաքեւարիշվիլին պնդում է, որ վրացական Forbes-ի սեփականատերը հանդիսացող Media Partners ընկերության նախագահ Եղիազարյանը փորձում է վերահսկել հանդեսի խմբագրական քաղաքականությունը` փաստացի գրաքննություն սահմանելով: Երեքշաբթի օրը Թբիլիսիում հրավիրած ասուլիսի ժամանակ Սաքեւարիշվիլին վրացական լրատվամիջոցներին Եղիազարյանի եւ նրա թիմի կողմից իրականացված...

Արհամարհել են

Մարտ 29, 2012

«Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին Սեուլի միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին ակնհայտորեն արհամարհել են: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի եւ եվրախորհրդի ղեկավարներ ժոզե Մանուել Բարոզուի եւ Հերման վան Ռոմպեյի հետ հանդիպումների ձեւաչափը նմանվել է ավելի շուտ պատահաբար հանդիպած ծանոթների ձեռքսեղմման»,- այդ մասին գրել է «Kommersant-Ukraina» պարբերականը: Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինային տեղյակ էին պահել Յանուկովիչի եւ Օբամայի միջեւ կայանալիք բանակցությունների...

Սկանդալը շարունակվում է

Մարտ 29, 2012

ԱՄՆ-ում շարունակվում է քաղաքական սկանդալը` կապված Սեուլում լրագրողների կողմից ձայնագրված ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների անձնական խոսակցության հետ: Հանրապետական սենատորները երեկ սուր քննադատական նամակ են ուղղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով խոստացել էր ռուսաստանցի իր գործընկերոջը` ընտրություններից հետո «ավելի ճկուն լինել» փակուղի մտած ՀՀՊ բանակցությունների հարցում: Հակառուսական խաղաքարտը շարունակում է օգտագործել ընտրություններում Օբամայի գլխավոր մրցակից հանրապետական Միթ Ռոմնին. նա նախագահին մեղադրել է թուլություն դրսեւորելու մեջ` նշելով,...

Ադրբեջանցի լրագրողը` սպառնալիքների ու շանտաժի զոհ

Մարտ 22, 2012

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից, երկրում խիզախ լրագրողի համբավ ունեցող Խադիջա Իսմայիլովան, ով հայտնի է Ալիեւների ընտանիքի վերաբերյալ իր հետազոտություններով, գաղտնի նկարահանումների եւ սպառնալիքների զոհ է դարձել, բացի այդ, նրա մասին անհիմն մեղադրանքներ պարունակող հոդվածներ են տպագրվել որոշ իշխանամետ թերթերում, եւ լրագրողը չի կասկածում, թե ով է այս ամենի հեղինակը: Ադրբեջանում խիզախ լրագրողի համբավ ունեցող հանրահայտ Խադիջա Իսմայիլովան հայտարարել է, որ շարունակելու է իր աշխատանքը` անկախ շանտաժից, սպառնալիքներից եւ...


Archive


Մինչեւ մայիսի վերջ

Մայիս 17, 2012

Տրանսատլանտյան գազատարի (TANAP) կառուցումը, որը Ադրբեջանը Թուրքիայի միջոցով կմիացնի Հունաստանի եւ Բուլղարիայի հետ, Ադրբեջանի պետական նավթային ընկերության տվյալներով` կարժենա 6-7 մլրդ դոլար: Որոշ ժամանակ առաջ այս նախագծի արժեքը գնահատվում էր 5 մլրդ դոլար: Ադրբեջանի պետական նավթային ընկերության արտաքին ներդրումների բաժնի ղեկավար Վագըֆ Ալիեւը հայտարարել է, որ գազատարի կառուցման մասին համաձայնագիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կկնքվի մինչեւ մայիսի վերջ: Նրա խոսքերով` այս պահին գնահատվում է դրա տնտեսական արդյունավետությունը եւ իրականացվում է էկոլոգիական...

Ուկրաինական «Ուոթերգեյթ»

Մայիս 17, 2012

«Երբ նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստանձնեց Ուկրաինայի բարձրագույն պաշտոնը, նա խոստացավ պայքարել կոռուպցիայի դեմ: Այժմ ուկրաինացիները կասկածում են, որ նա չարաշահում է իր պաշտոնը` հանուն անձնական, ընկերական կամ ընտանեկան շահույթի: Միեւնույն ժամանակ մութ է մնում նաեւ շքեղ նստավայրի ձեռքբերման պատմությունը»,- գերմանական «Spiegel» հանդեսը նման տեղեկություններ պարունակող հոդված է հրապարակել` ներկայացնելով Ուկրաինայի նախագահի բիզնեսները: Ըստ «Spiegel»-ի, «Յանուկովիչի նստավայր «Մեժգորիեն» արտահայտությունը Ուկրաինայում համարժեք է սկանդալին,...

Իսկական Mercedes

Մայիս 17, 2012

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Սկոթսդեյլ քաղաքի աճուրդի տանը 4.62 մլն դոլարով վաճառվել է 1955թ. արտադրության ալյումինե թափքով Mercedes-Benz 300SL Gullwing սպորտային մեքենան, որն արտադրվել է 1954-57թթ., եւ աշխարհում գոյություն ունի ընդամենը 1.4 հազ օրինակ: Դրանցից միայն 29-ի թափքն է պատրաստված ալյումինից: Մեքենայի նախնական արժեքը սահմանված էր 2.5մլն դոլար: Նոր սեփականատիրոջ անունը չի հրապարակվում: Mercedes-Benz 300SL-ի շարժիչի հզորությունը 212 ձիաուժ է, իսկ առավելագույն արագությունը` ...

Վերանայել «վերաբեռնումը»

Մայիս 17, 2012

«Ռուսաստանի նոր նախագահ Վլադիմիր Պուտինը գիտակցել է, որ G8-ի գագաթաժողովն իր տեղը չէ»,- նման կարծիք է հայտնել Peterson Institute for International Economics հետազոտական կազմակերպության ավագ գիտաշխատող Ադերս Ասլունդը «Foreign Policy»-ում հրապարակված իր հոդվածում: «Ուրեմն թող G7-ը գնահատի Պուտինի արարքն ըստ արժանվույն»,- հեգնանքով գրել է փորձագետը` խորհուրդ տալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` «վերանայել «վերաբեռնման» հայեցակարգը, քանի որ իրավիճակը փոխվել է»: Ըստ Ասլունդի, եթե Դմիտրի Մեդվեդեւը նախագահ լինելու տարիներին «կարգավորում էր Ռուսաստանի հարաբերությունները...

Չեն հավատացել, բայց փոխվում են

Մայիս 15, 2012

Գերմանիայի ամենամեծ` Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի երկրամասում կայացած խորհրդարանական ընտրություններում այդ երկրի վարչապետ Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը պարտություն է կրել: Սա, ըստ էության, սենսացիոն իրադարձություն է, այն առումով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ունեցած ամենավատ արդյունքն է` նրանք ստացել են ձայների 26.3%-ը, այն դեպքում, երբ նախորդ ընտրություններում ստացել էին 36 տոկոս: 38.8 տոկոսով հաղթել է Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը` 12%,...