168 Hours Weekly Online  
Thursday, May 17, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

Մնաց մենակ

Մայիս 17, 2012

Ադրբեջանը հրաժարվել է 2020 թվականին Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը Վրաստանի հետ համատեղ հյուրընկալելու` ամիսներ առաջ հնչեցված գաղափարից: Այդ մասին նախօրեին Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար Վլադիմիր Վարձելաշվիլին: «Ադրբեջանն արդեն իսկ դիմել է 2020 թվականի օլիմպիական խաղերն իր տարածքում անցկացնելու հայտով, եւ նույն տարի անցկացվող Եվրոպայի առաջնության համար հայտ ներկայացնելը Բաքվում ոչ նպատակահարմար են գտել: Այնպես որ, մեր երկիրը միայնակ է պայքարելու ֆուտբոլի առաջնությունը կազմակերպելու... [շարունակ.]


«Երազանքներ չունեմ, ունեմ նպատակներ»

Ապրիլ 21, 2012

Գերմանաբնակ հայազգի բռնցքամարտիկ Դավիթ Գրաֆը հայ մարզասերին հայտնի դարձավ ապրիլի 14-ին` պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր հերթական հաղթանակը տոնելուց հետո: 23-ամյա Դավիթ Գրաֆի իսկական անունն է` Վահագն Սահակյան: Իսկ կեղծանունը կնքել է բռնցքամարտիկի մենեջեր Ժիրայր Բասմաջյանը, ով Վահագնին նմանեցրել է Սասունցի Դավթին: Դավիթ Գրաֆի հետ մենք խոսել ենք իր մանկությունից, հաջողություններից, նախասիրություններից: - Ես մանկուց սիրել եմ բռնցքամարտը, չեմ կարող բացատրել` ինչու, բայց փոքրուց երազել եմ մտնել պրոֆեսիոնալ ռինգ: Պետք է խոստովանեմ, որ սպորտով ի սկզբանե հետաքրքրված...

«Եթե Ծաղկաձորում տուն ունենայի, էլ Վրաստան չէի գնա»

Ապրիլ 14, 2012

Հայ մարզասերը դժվար թե մտաբերի Վրաստանում բնակվող որեւէ հայազգի ծանրորդի: Պատճառը հասկանալի է` առիթ չի եղել: Շտկենք: Զրուցակիցս վրաստանաբնակ հայազգի ծանրորդ Ռոման Սարկիսյանն է: Ռոմանը Վրաստանի` ծանրամարտի երիտասարդական հավաքականի 77 կգ քաշայինն է եւ վայելում է վրացի մարզասերների սերն ու համակրանքը: - Պապիս հայրը ցեղասպանության ժամանակ փախել է Վրաստան, բնակություն հաստատել Թբիլիսիում: Այնտեղ ամուսնացել է, երեխաներ ունեցել: Պապս էլ, հայրս էլ, ես էլ ծնվել ենք Թբիլիսիում: Մայրս ծնունդով գյումրեցի է: Կարծում եմ` մարզաձեւիս ընտրությունն արդարացված է. բոլորի...

Չի ուզում բացել փակագծերը

Մարտ 22, 2012

Գերմանական Կիլ քաղաքում մարտի 31-ին Արթուր Աբրահամը WBO վարկածով Եվրոպայի ուժեղագույն բռնցքամարտիկի կոչումը կվիճարկի լեհ Պյոտր Վիլշեւսկու հետ: Յուրաքանչյուր մենամարտից մեկ շաբաթ առաջ Արթուրը գրեթե ամբողջությամբ դադարեցնում է կապը լրատվամիջոցների հետ` առաջիկա մենամարտի նախապատրաստության ընթացքում չշեղվելու համար: Երկրորդ միջին քաշային կարգում Աբրահամն անցկացրել է 36 մենամարտ, որոնցից 33-ում հաղթանակի է հասել: Վիլշեւսկու հետ մենամարտով Արթուր Աբրահամը սկսում է իր նոր վերելքը այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտին նվաճելու համար: Մենամարտից առաջ...

Հայաստան-Բելառուս` օգոստոսի 15-ին

Հունվար 28, 2012

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածությունն է ձեռք բերել: ՀՖՖ-ի եւ Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ ստորագրվել է պայմանագիր` ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` օգոստոսի 15-ին, Երեւանում Հայաստան-Բելառուս հանդիպման անցկացման մասին: Հայաստանի ու Բելառուսի հավաքականները 2010թ. փետրվարին ընկերական հանդիպում էին անցկացրել Թուրքիայի Անթալիա քաղաքում: Այդ ժամանակ բելառուսները հաղթել էին 3:1 հաշվով, իսկ 2008թ. փետրվարին էլ Հայաստանը Կիպրոսում Բելառուսին հաղթել էր 2:1...

«Հրազդան» մարզադաշտի հարցը փակված է

Հունվար 19, 2012

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում` պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, գրել է. «Ես կարծում եմ, որ «Հրազդան» մարզադաշտի հարցը փակված է: Տաքերն ընկնելուն պես մենք պատրաստվելու ենք վերակառուցել մարզադաշտը եւ պատրաստել Իտալիայի դեմ խաղին»: «Հրազդան հոլդինգի» տնօրեն Արմեն Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է, որ Ռուբեն Հայրապետյանը եւ մարզադաշտի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հանդիպել եւ համաձայնության են եկել մարզադաշտի...


Archive


«Նման թիմը կարող է պայքարել չեմպիոնության համար»

Մայիս 1, 2012

Հայաստանի գավաթի «Շիրակ»-«Իմպուլս» (1:0) եզրափակիչ հանդիպումից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ պարգեւատրել է եզրափակչի մասնակիցներին, ապա գավաթը հանձնել «Շիրակի» ավագ Տիգրան Դավթյանին: «Շնորհավորում եմ «Շիրակին»: Այսօր մենք իրոք լավ խաղ տեսանք: Ֆուտբոլը գեղեցիկ է նրանով, որ լարվածության մեջ է պահում` մինչեւ հանդիպման ավարտը: «Շիրակը» հիանալի թիմ է, իսկ նման մարզադաշտ, նման երկրպագուներ Հայաստանում ոչ մի թիմ չունի: Նման հնարավորություններով թիմը հաստատ կարող է պայքարել չեմպիոնության համար: 1990-ականներին գրեթե ոչ...

Ամենաթանկ ֆուտբոլային ակումբները

Ապրիլ 21, 2012

«Forbes» ամսագիրը 2011թ. արդյունքների հիման վրա հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանիշային ցուցակը: Առաջին հորիզոնականում «Մանչեստեր Յունայթեդն» է, որը գնահատվում է 2,24 մլրդ ԱՄՆ դոլար: Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է ($1,88 մլրդ), երրորդում` «Բարսելոնան»` 1,31 մլրդ դոլարով: Ըստ «Forbes»-ի` 2011 թ. 5 ակումբների արժեքը գերազանցել է 1 մլրդ դոլարը, իսկ առաջին քսանյակի գործողությունների միջին եկամուտը կազմել է 45 մլն դոլար: Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբների քսանյակում տեղ են զբաղեցրել միայն Եվրոպայի ակումբները....

Կարող էր ապրել Մոնակոյում

Մարտ 20, 2012

Գյումրիի թիվ 34 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը` պատասխանելով «Ազատություն» ռ/կ թղթակցի հարցին, թե` մտավախություն չունե՞ք, որ Գյումրիում Ձեր ընտրողները Ձեզ չեն ճանաչում, ասել է. «Ընդունում եմ, որ մի ստվար զանգված կա, որ ինձ դեռ չի ճանաչում, բայց մինչեւ ընտրություններ, կարծում եմ, կհասցնենք բոլորի հետ էլ ծանոթանալ»: Նաեւ հավելել է, թե չի կարծում, որ Գյումրիում առկա ներկայիս ծանր սոցիալական պայմաններում գյումրեցու համար մեծ կարեւորություն է ներկայացնում...

Հայաստանը 41-րդ տեղում է

Փետրվար 16, 2012

Փետրվարի 15-ին FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 4 տեղով եւ հայտնվել է իր համար ռեկորդային` 41-րդ տեղում: Աֆրիկայի ազգերի գավաթակիր Զամբիայի հավաքականը Հայաստանին զիջում է 2 տեղով: Առաջատարի դիրքը պահպանում է աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը: Աղյուսակում Գերմանիան 2-րդ հորիզոնականում է, իսկ երրորդ տեղում Հոլանդիայի հավաքականն է: 4-րդ հորիզոնականում Ուրուգվայն է, 5-րդում` Անգլիան, որին հաջորդում են Պորտուգալիան, Բրազիլիան, Իտալիան, Խորվաթիան, Դանիան: Ռուսաստանի...

Արոնյանը կրկին հաղթեց

Հունվար 26, 2012

Երեկ Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարի 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով 43-րդ քայլում պարտության մատնեց հոլանդացի Անիշ Գիրիին եւ 7,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Վասիլի Իվանչուկը սեւերով առավելության հասավ Դավիթ Նավարայի նկատմամբ եւ 6,5 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական։ Նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաներն ու այժմ 6 միավորով կիսում են երրորդ հորիզոնականը։ 11-րդ տուրում, որը տեղի կունենա ուրբաթ օրը, Արոնյանը սպիտակներով մրցելու է ետնապահի՝ Նավարայի հետ։ Հիշեցնենք, որ մրցաշարը...