«Մեզ սիրողները, խռովկան ՀԱԿ-ը ու թմբլիկ կանայք...»
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ | Մայիս 17, 2012
Հարցազրույց գրող Գուրգեն Խանջյանի հետ
Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը ժամանակակից վիպագրության տարածքում կարողացավ «ջարդել» կոմունիստական գաղափարախոսության, սուտ բարոյախոսության կարծրատիպերը` ձեռնոց նետելով սոցռեալիզմին, գրականությունը տնօրինելուն, ուղղորդելուն սովոր մարդկանց, ովքեր հանկարծ հասկացան, որ իրականությունն իրենց «բռունցքների» միջից փախել է: 1990-ականների վերջերին Խորհրդային Հայաստանում նա սկսեց գրել «Հիվանդանոց» վեպը, որն ավարտեց 1993թ.` անկախ Հայաստանում, հետեւաբար, գրքի առաջին մասն ամբողջովին գրված լինելով կոմունիստական վարչակարգի օրոք, ասելիքը... [շարունակ.]
Ծիածանագույն «շուխուր»
Մայիս 17, 2012
«Հայաստանում միանշանակ ավելանում է միասեռականների թիվը, ովքեր իրենց ավելի ու ավելի լավ են զգում»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է հոգեբան Սամվել Խուդոյանը` դա պայմանավորելով հասարակության վերաբերմունքով եւ քարոզչությամբ: Համասեռականների պատճառաբանությունը, թե համասեռական դառնալը բնությունից է տրված, Սամվել Խուդոյանը անհիմն է համարում: «Հատկանշական է, որ կիսավայրենի ցեղերի մոտ այս երեւույթը գրեթե չի հանդիպում, որովհետեւ նրանք հասարակ գործընթաց են անցկացնում, դեռահասության տարիքում ձեռնադրում են, տղային` տղամարդ, աղջկան` կին, եւ հստակ ասում են,...
«Երեւան ջուր» հաշվեհարդա՞ր է տեսնում
Մայիս 17, 2012
Դեռեւս 2010թ. ապրիլ ամսին ստեղծեց «Երեւան ջուր» ՓԲԸ-ի Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության տնօրինությունը, որն ընդամենը 1 տարվա կյանք ունեցավ: Նշյալ կառույցի նախկին տնօրեն Միքայել Դավթյանի խոսքով` «Երեւան Ջուրը» անհիմն ձեւով լուծարել է իրենց կազմակերպությունը, քանի որ իրենք ակտիվորեն պայքարում էին խախտումների բացահայտման ուղղությամբ: Նախկին տնօրենի փոխանցմամբ` աշխատակիցների իրավունքները վերականգնելու եւ ընկերությունից փոխհատուցում ստանալու հայցապահանջի` վարչական դատարանում մերժվելուց հետո, իրենք այժմ պատրաստվում են դիմել...
«Հաճույքով կարդում էի Արմեն Շեկոյանին ու Վիոլետ Գրիգորյանին»,- ասում է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը»
Մայիս 17, 2012
Ծնվել է 1968թ. նոյեմբերին, Երեւանում, ամուսնացած է, ունի երկու երեխա: 1985-1990թթ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, որտեղ էլ 1990-1992թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում: 1992-1998թթ. սովորել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետում, որտեղից 1994թ. ստացել է մագիստրոսի, իսկ 1998թ.` փիլիսոփայության դոկտորի կոչում։ Զուգահեռ դասավանդել է նույն համալսարանում: 1998-ից մինչեւ 2012թ. դասախոսել է ԵՊՀ տնտեսագիտության եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետներում, ՀՀ-ում եւ արտասահմանում...
Իշխան պապը նախագահ դառնալու համար «խելք չունի», բայց վստահ է, որ երկիրը կարելի է «վարդի նման» պահել
Մայիս 17, 2012
Իշխան Մուրադյանը կնոջ հետ ապրում է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: Ամուսինները միայնակ են, քանի որ, սոցիալական պայմաններից ելնելով, որդին մեկնել է Ռուսաստան: Նրանք ազգությամբ եզդի են, սակայն սկսել են ապրել հայի կենցաղով: Գյուղում կատակով նշում են, որ եթե եզդին անասնապահությամբ չի զբաղվում, ուրեմն հայ է, իսկ Իշխան Մուրադյանը, բացի երկու գլուխ կովից, այլ անասուն չի կարողանում պահել: Իշխան պապը 20 տարի կինոմեխանիկ է աշխատել ինչպես Ոսկեհատ գյուղում, այնպես էլ Երեւանի «Հայրենիք», «Մոսկվա» եւ «Սեւան» կինոթատրոններում: Ասում է` հիմա էլ գյուղում...
Լիպովցիում պատանդ մնացած տղաների ճակատագիրն առայժմ անորոշ է
Մայիս 17, 2012
Աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված մեր հայրենակիցներից քչերն են բարձրաձայնում արտերկրում իրենց հետ կատարվածի մասին: Հազվադեպ են նաեւ բողոքներն ու քրեական գործերի հարուցման դեպքերը: Այդ առումով բավական աղմկահարույց մի գործ քննվել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում 2006թ.: Այն ժամանակ աշխատանքային շահագործման ենթարկված հորն ու որդուն Թաթարստանի Ալմենտեւսկ քաղաքից հնարավոր էր եղել հայրենիք վերադարձնել ընտանիքի մոր հետեւողականության ու ջանքերի շնորհիվ: Կինը բողոք-նամակներ էր հղել բոլոր հնարավոր ատյաններին, անգամ` Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներին:...
Archive
|
Ինքնասպան է եղել
Մայիս 17, 2012
Երեկ առավոտյան, սեփական բնակարանում գտել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներից մեկի` ուռոլոգ, 48-ամյա Արմեն Թումանյանի կախված մարմինը: Ինչպես հայտնել են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, Ա. Թումանյանն ինքնասպան է եղել սավանով կախվելու միջոցով: «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը NEWS.am-ի թղթակցին ասել է, որ մեկ շաբաթ Թումանյանը չի եկել աշխատանքի, հիվանդ է եղել, դիմել էր բաժնի վարիչին` խնդրելով աշխատանքի չներկայանալ: «Դրանից ավելի բան չեմ կարող ասել: Չունեմ որոշակի ինֆորմացիա, որ ձեզ ասեմ»,- ասել է նա`...
Հետընտրական հանձնումներ
Մայիս 17, 2012
Մայիսի 15-ին, ժամը 15։35-ին մի քաղաքացի զանգահարել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ հայտնել, որ զենք-զինամթերք ունի եւ թողնում է Պուշկինի փողոցի թիվ 43 շենքի բակում` աղբարկղի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է «Կարաբին» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նույն օրը, ժամը 13։50-ին մի քաղաքացի զանգահարել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս եւ հայտնել, որ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին` թունելում, զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել...
Ընտրազանգվածն` օդում
Մայիս 15, 2012
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների, Հայաստանի «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններից 2012 թ. հունվար-ապրիլին մեկնել է` 249.9 հազ., ժամանել` 199.9 հազար ուղեւոր: Այսինքն` մեկնողների եւ ժամանածների բացասական հաշվեկշիռը 2012 թ. առաջին 4 ամսվա կտրվածքով կազմել է 50 հազար մարդ, 2011 թ. նույն ժամանակահատվածի 44.8 հազարի...
Գազագողերը
Մայիս 15, 2012
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզի Նիժնեվարտովսկ քաղաքում ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է քրեական գործ` գողության մեղադրանքով: Ըստ Խանտի Մանսիյսկի դատախազության մամուլի հաղորդագրության, քննության վարկածով` մայիսի 10-ին, «Տատրա» հանգստյան գոտու մոտակայքում հայերը «Սամոտլորնեֆտեգազ» ԲԲԸ-ին պատկանող նավթատարում անօրինաբար ճեղք են բացել, որտեղից նավթ են քաշել: Սակայն նրանց չի հաջողվել գործն ավարտին հասցնել, քանի որ ոստիկանները կանխել են նրանց...
Հերոին` Թուրքիայից
Մայիս 15, 2012
Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է Թուրքիայից Հայաստան թմրանյութ ներկրելու դեպք: Ըստ Ոստիկանության լրատվության վարչության, մայիսի 10-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Նոր Նորքի բաժնի աշխատակիցները Գայի պողոտայի եւ Բաղյան փողոցների խաչմերուկից` ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ոմն Մհերի: Նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է պոլիէթիլենով փաթեթավորված հերոին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, որը Մհերը 50...
|