Նոր ընտրական օրենսգիրքը՝ լրագրողների աչքերով
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ | Մարտ 15, 2012
Նախընտրական շրջանը պաշտոնապես բացված է. մարտի 12-ից Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսեց ընդունել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում առաջադրումների մասին հայտերը: Մարտի 12-ից մինչեւ 22-ը կուսակցությունները կարող են առաջադրել թեկնածուների ցուցակները: Պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ին, սակայն արդեն բոլորը, ինչպես ասում են, շնչում են ընտրություններով: Մանավանդ` ԶԼՄ-ները։ Հաշվի առնելով նախորդ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած, մեղմ ասած` խախտումները, ԶԼՄ-ների մասնակցությունն այդ գործընթացին դառնում է էլ ավելի կարեւոր:... [շարունակ.]
Ընտրական օրենսգրքի բացերը եւ երկակի ընկալումները՝ քաղաքական ուժերի տեսանկյունից
Փետրվար 16, 2012
Փետրվարի 12-ին Հայաստանի մի շարք շրջաններում անցկացված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, եթե պատկերավոր արտահայտվելու լինենք, «մինի թեստ» էին նոր ընդունված Ընտրական օրենսգրքի համար։ Այսինքն՝ սա առիթ էր, որպեսզի մինչեւ մայիս ամսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները տեսնեինք նոր Ընտրական օրենսգիրքն «աշխատանքի» մեջ։ Հանուն արդարության` նշենք, որ բուն տեղամասերում խախտումների եւ միջադեպերի մասին հաղորդագրություններն այնքան շատ չէին, որքան շատերը սպասում էին։ Սակայն արձանագրվեցին որոշ իրողություններ, որոնք ավելի...
Ընտրություններ՝ նոր ընտրական օրենսգրքով
Փետրվար 9, 2012
Թեեւ խորհրդարանական ընտրություններին դեռեւս երկու ամիս կա, սակայն` դատելով ներքաղաքական դաշտում ծավալվող իրադարձություններից, քաղաքական կուսակցություններն արդեն սկսել են նախընտրական արշավը։ Ամենամեծ հարցը, սակայն, հետեւյալն է. ինչպե՞ս կանցնեն ընտրությունները։ Հերթական անգամ կկեղծվե՞ն, թե՞, այնուամենայնիվ, որոշակի իրական առաջընթաց կլինի։ Հասկանալի է, որ այդ հարցում կարծիքները խիստ հակադիր են։ Իշխող կոալիցիայի առանցքային կուսակցությունը` Հանրապետական կուսակցությունը, հավաստիացնում է, որ առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները...
Հասարակական կազմակերպությունները՝ նոր ընտրական օրենսգրքի շուրջ
Փետրվար 9, 2012
Անկախ տեղեկատվական միջոցների աջակցության հիմնադրամը «168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբում հունվարի 24-ին քննարկում էր կազմակերպել Ընտրական օրենսգրքի վիճահարույց հոդվածների վերաբերյալ։ Առաջին քննարկմանը հրավիրվել էին Հայաստանում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունները, որոնք անցած տարիներին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ իրականացրել են դիտորդական առաքելություն։ Քննարկմանը մասնակցում էին Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն (ՀԵՆԿ) նախագահ Ժաննա Դոխոլյանը, ՀԵՆԿ գործադիր տնօրեն...
Ռուսական կապիտալը Հայաստանում. քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ներկայություն
Պատրաստեց Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆԸ | Հոկտեմբեր 5, 2007
«168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբի հերթական քննարկման թեման էր ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում: Ավելի ճիշտ՝ այն, թե ռուսական կապիտալի ներկայությունը որքանով է պայմանավորված քաղաքական դրդապատճառներով: Քննարկումը վարող, «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը` նշելով, որ բազմաթիվ փաստարկներ են բերվել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ներկայության տեսակետը հիմնավորելու համար, մասնակիցներին հարցրեց, թե արդյոք վտանգավոր չէ՞ Հայաստանում ռուսական կապիտալի ներկայությունն այդքան մեծ չափաբաժնով: «Իմ ձեռքի տակ է...
Նախագահական ընտրություններ. ընտրություն անձերի՞, թե՞ մոդելների միջեւ
Պատրաստեց Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆԸ | Սեպտեմբեր 21, 2007
«168 Ժամին» կից գործող «Պրեսսինգ» ակումբի քննարկման հերթական թեման Հայաստանի նախագահի առաջիկա ընտրությունն էր: Փաստելով, որ, օրինակ, բազմաթիվ մասերի բաժանված հայրենի ընդդիմության մեջ գերիշխում է այն տեսակետը, թե պետք է պետական կառավարման մոդելը փոխել՝ քննարկումը վարող, «168 Ժամ» թերթի փոխխմբագիր Արմեն Բաղդասարյանն առաջարկեց խոսել հետեւյալ հարցի մասին. ի վերջո, նախագահի առաջիկա ընտրության ժամանակ հասարակությունն անձերի՞ մեջ է ընտրություն կատարելու, թե՞ պետության կառավարման մոդելների: Թեեւ թեման կարծեք թե բավականին հստակ էր ձեւակերպված,...
Archive
|
Բարոյալքման վտանգ
Ապրիլ 13, 2007
Հոգեբան Խաչիկ Գասպարյանին միշտ մի խնդիր է մտահոգում, թե աճող սերնդի աչքերում ինչպե՞ս ենք մենք հանդես գալիս: «Հոկտեմբերի 27»-ի դեպքից հետո ես աշխատում էի մի քանի երեխաների հետ, ովքեր հոգեկան ցնցում էին ստացել: Ոչ թե այն պատճառով, որ խորհրդարանի շենքում նրանց ընտանիքից մարդիկ կային, այլ հեռուստացույցով նրանք տեսել էին, թե ինչ սարսափ է կատարվում այն մարդկանց հետ, ովքեր մեզ համար հերոսներ էին: Սա մի գործոն է, որը կարող է վնասել ապագա սերնդի պատկերացումները, կարող է կոտրել իշխանության մեջ ներգրավված լինելու ցանկությունը, նախաձեռնությունը: Սա շատ վտանգավոր հարց...
«Ձեզ որպես գործարար չեն ճանաչի»
Ապրիլ 13, 2007
ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը «Պրեսսինգ» ակումբի` բիզնեսի եւ քաղաքականության սերտաճմանը նվիրված քննարկման ժամանակ ԱԺ գործարար պատգամավոր Հարություն Փամբուկյանին սեփական տեսակետը ներկայացրեց: «Պարոն Փամբուկյան, եթե դուք մի 5 տարի էլ քաղաքականությամբ զբաղվեք, ապա նոր սերունդները ձեզ որպես գործարար չեն ճանաչի»,- ասաց Խ. Քոքոբելյանը: ...
Երեք պատգամավոր է կարդացել
Ապրիլ 13, 2007
ԱԺ գործարար պատգամավորները վստահեցնում են, որ օրենսդրական գործունեության շրջանակներում իրենք շատ բան են անում տնտեսության զարգացման համար: Արմեն Բաղդասարյան. - ԱԺ-ում հայտնվում են խոշոր գործարարները, իսկ ո՞վ պետք է պաշտպանի փոքր եւ միջին ձեռնարկատերերի շահերը: Խաչատուր Սուքիասյան. - Երբ մենք ընդունեցինք «Պարզեցված հարկի մասին» օրենքը կամ հաստատագրված վճարը, փոքր եւ միջին բիզնեսը չկայացա՞վ: Հարություն Փամբուկյան. - Պաշտոնապես հայտարարում եմ, որ երբ ժամանակին ընդունվում էր «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» 220 էջանոց օրենքը, ընդամենը...
Նե դոժդյոտես!
Փետրվար 2, 2007
Մանվել Բադեյան. - Այսօր մենք ունենք ընդամենը մեկ դաս` չինովնիկության դաս, որը բավականին կամայական ոլորտում է գործում: Ինչպե՞ս սանձահարել չինովնիկության կամայականությունը: Միայն քաղաքական կամքի միջոցով: Սա կոնսերվատիվ բուժումներից մեկն է: Դեղը պետք է անպայման տալ: Գուրգեն Արսենյան. - Ո՞վ է բժիշկը»: Մ.Բ. - Եթե ՄԱԿ-ը գա իշխանության, ինքը կլինի բժիշկը: Գ.Ա.- Նե...
Մածունը սեւ է
Փետրվար 2, 2007
Մանուկ Հերգնյան. - Կան ոլորտներ, որտեղ ընդհանրապես հնարավոր չէ մտնել: Գուրգեն Արսենյան. - Օրինա՞կ։ Մ.Հ. - Օրինակ, վառելիքի շուկա: Գ.Ա.- Վառելիքի ներմուծման սուբյեկտներ են Հայաստանում մինիմում 6-ը: Մ.Հ. - Իսկ 7-րդը ինչպե՞ս կարող է մտնել: Գ.Ա. - Մրցակցային սկզբունքով: Մ.Հ. - Լավ, էլի... (քմծիծաղ է...
|