168 Hours Weekly Online  
Thursday, May 17, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

«Դեմոկրատիան սխալ աշխատող համակարգ է»

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Մայիս 10, 2012

Ասում է աստղագետ, Ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, Կանարյան կղզիների «Աստղաֆիզիկայի եվրոպական հաստատության» հետազոտող եւ տարբեր նախագծերի ղեկավար Գարիկ Իսրաելյանը Գ. Իսրաելյանի հետ զրույցը ոչ միայն հետաքրքիր է, այլեւ բավական ուսուցողական: Նրա հետ զրույցի թեման այնքան անսահման է, ինչպես տիեզերական օրենքների մասին խոսելը: Գ. Իսրաելյանի հետ մեր զրույցը սկսեցինք այս տարվա ապրիլի 23-ին Կանարյան կղզիների իտալական «Գալիլեո» աստղադիտակի վրա տեղադրված մի գործիքի` սպեկտրոգրաֆի հնարավորությունների դիտարկումից: Նշյալ գործիքը շվեյցարացիների, անգլիացիների... [շարունակ.]


Արթուր Աբրահամը նախընտրում է հայ աղջիկներին

Ապրիլ 19, 2012

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին եւ Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը մենամարտից հետո, որպես կանոն, գալիս է Հայաստան` հանգստանալու եւ «ոգեշնչվելու»: Հերթական հաղթանակից հետո բռնցքամարտիկը կրկին Երեւանում է: Bravo.am-ի հետ չեմպիոնը խոսել է երկրպագուների համար ունեցած անակնկալի եւ իր նախասիրությունների մասին: Երեւանում հանգստանում է «Ինչպես միշտ, շատ հաճելի է, որ գրեթե ամեն մենամարտից հետո ինձ հաջողվում է գալ Հայաստան ու մի փոքր ոգեշնչվել: Ես կարոտում եմ իմ հայրենիքը, սիրում եմ այստեղ անցկացնել...

Ռուբեն Վարդանյան. «Մեզ սպասում է ռեֆորնացիա, հեղափոխություն կամ էլ ինկվիզիցիա»

Փետրվար 7, 2012

Ռ. Վարդանյանը ծնվել է 1968թ. մայիսի 25-ին, Երեւանում: Ամուսնացած է, ունի չորս երեխա: Սովորել է Մոսկվայի պետական համալսարանում, INSEAD-ում, Հարվարդի բիզնես դպրոցում: Մոսկովյան կառավարման ՍԿՈԼԿՈՎՈ դպրոցի գործընկեր-հիմնադիր եւ Համակարգող խորհրդի անդամ է: - Հունվարի վերջին ռուսական թերթերը գրեցին, որ «Տրոյկա Դիալոգն» «այլեւս գոյություն չունի»` նկատի ունենալով, որ ընկերությունը Սբերբանկին վաճառելու գործարքի ավարտից հետո «Տրոյկայի» բրենդը կդադարի գոյություն ունենալ: «Վեդոմոստիի» հետ զրույցում Դուք ասացիք, որ բրենդի պահպանումը «իմաստ չունի,...

«Կուսակցություններն անելիք չունեն»

Փետրվար 2, 2012

Հերթական այցով Լոնդոնից Հայաստան էր ժամանել հասարակական, մշակութային եւ եկեղեցական գործիչ, գրող-հրապարակախոս, բարերար Ասատուր Կյուզելյանը: Նա չափազանց վառ անհատականություն է: Տարիների ընթացքում նա մտերիմ հարաբերություններ է ունեցել Պարույր Սեւակի, Նաիրի Զարյանի, Հովհաննես Շիրազի, Վահագն Դավթյանի, Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի, Հրաչյա Ղափլանյանի, Հենրիկ Մալյանի, Վիլյամ Սարոյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Պավել Լիսիցյանի, Գոհար Գասպարյանի, Լուսինե Զաքարյանի, Վիկտոր Համբարձումյանի, Լեւոն Հախվերդյանի, Սառա...

«Ամենակարեւորն այն է, որ երեխադ լավ մարդ մեծանա»,- ասում է Հենրիխ Մխիթարյանը

Հունվար 26, 2012

Հունվարի 21-ին Հենրիխ Մխիթարյանը կդառնա 23 տարեկան: Հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդին է: Հայաստանի հավաքականում իր նորամուտը նշել է 2007 թ. հունվարի 14-ին, Պանամայի հետ ընկերական խաղում: Կարիերան սկսել է Երեւանի «Փյունիկ» ակումբում, 2009թ. հունիսին պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգ» ակումբի հետ: 2010 թ. օգոստոսին 5 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյորի» հետ: 2009 թ. եւ 2011թ. ճանաչվել է «Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ»: - Հիմա, երբ Հայաստանում ես (զրույցը կայացել է դեկտեմբերին.- Ե.Պ.) ու հարաբերական անդորրի շրջան է, ինչպե՞ս ես անցկացնում...

Նիկոլ Փաշինյան. «Գուցե իմ ամբողջ կյանքը խենթություն է»

Հունվար 19, 2012

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975թ. հունիսի 1-ին Իջեւանում: 1991-1995թթ. սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում: 1995թ. հեռացվել է ԵՊՀ-ից: 1999-ից «Հայկական Ժամանակի» գլխավոր խմբագիրն է: Ունի երեք երեխա, բայց կնոջ հետ մինչ օրս «պաշտոնապես» ամուսնացած չէ: Համարվում է Հայ ազգային կոնգրեսի առանցքային գործիչներից մեկը: - Թերթելով Ձեր կենսագրականը, իմացանք, որ դպրոցն ավարտելուն պես դիմել եք ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին, սակայն քննություններից ստացած միավորները չեն բավարարել: Միանալով կառավարության շենքի մոտ ինչ-որ դիմորդների նստացույցին`...


Archive


Հարգանքի տուրք Ղափլանյանին

Նոյեմբեր 16, 2008

Երեկ` Երեւանի դրամատիկական թատրոնի հիմնադիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի (1923-1988թթ.) ծննդյան 85-ամյակի օրը, անվանի ռեժիսորի հոբելյանի եւ թատրոնի 40-րդ թատերաշրջանի առթիվ այդ ստեղծագործական միավորման արտիստները եւ վարչախումբը, նրանց հետ եւ՝ Ղափլանյանի դուստրը՝ ամերիկաբնակ ՀՀ վաստակավոր արտիստուհի Տաթեւիկ Ղափլանյանը, այցելել են Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն եւ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հր. Ղափլանյանի հիշատակին: Նրա շիրմի մոտ տրվել է հոգեհանգստյան պաշտոն: Երկու հոբելյանները տարբեր միջոցառումներով նշվում են Երեւանում: Իսկ Դրամատիկական...