168 Hours Weekly Online  
Thursday, May 17, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

Կապանը գիտական ու տեխնոլոգիական կենտրոն դառնալու մեծ ներուժ ունի

Ապրիլ 26, 2012

Հնարավո՞ր է, արդյոք, Սյունիքում, մասնավորապես` Կապանում, լայնածավալ գիտահետազոտական աշխատանքներ կազմակերպել: ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի 15 տարվա ռեկտոր, այժմ գիտական գծով տնօրենի տեղակալ Սեյրան Բալասանյանը վստահ է, որ հնարավոր է, եթե պետական շահը զուգակցվի գիտության ֆինանսավորումը թիրախային դարձնելուն: Մինչ հարցազրույցը` կարճ նախապատմություն մասնաճյուղի մասին: 1960-ականներից Կապանում ու Քաջարանում գործում էին ՀԽՍՀ ԳԱ-ի 4 գիտահետազոտական լաբորատորիաներ: Հատկապես նշանակալի էր Ալիս Մարջանյանի եւ տեխնիկական գիտությունների դոկտոր Էդուարդ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ... [շարունակ.]


Գյումրիում անապահով ընտանիքները նույնիսկ տնակում են վարձով ապրում

Մայիս 1, 2012

Գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ առավել ծանր է աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքներում մանկահասակ երեխաների վիճակը: Իսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված հետազոտությունների արդյունքներով` մանկական աղքատության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Շիրակի մարզում, որտեղ երեխաների առավել քան 50 տոկոսն աղքատ է... «Շիրակ կենտրոնը» հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Գյումրիում անապահով ընտանիքները վարձով են ապրում նույնիսկ տնակներում: Ըստ կենտրոնի` խոսքը, մասնավորապես, երեք մանկահասակ երեխաների հետ Գյումրիի...

«Կառավարության որոշումն արջի ծառայություն մատուցեց համայնքներին»

Մարտ 20, 2012

Ձմեռը շուտ գալիս, ուշ հեռանում է Աշոցքի տարածաշրջանից: Այստեղ գարնան իրական մուտքը միայն մայիս ամսին կարելի է զգալ, իսկ հիմա դեռ մարտն է, ու Կարմրավանում ձյան բարձրությունը 1 մետրից անցնում է: «Անաստված» ձյունը եկել-նստել ու կարծես հալչելու մտադրություն չունի: «Բնության տվածն է, ինչ կրնանք էնենք, պիտի համբերեք: Աստծու տված, Աստծու տարած, սովոր ենք»,- ասում են Աշոցքի տարածաշրջանի Կարմրավան գյուղի բնակիչները: Ձյան ու քամու պատճառով Կարմրավանից դուրս եկող ճանապարհը մշտապես փակվում է: Միջպետական նշանակության ճանապարհը մաքրող տեխնիկայի վարորդները,...

«Ուրանի հանքում աշխատում են գիշերները»,- ասում են Սյունիքի մարզի Լեռնաձորի բնակիչները

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Հունվար 21, 2012

Սյունիքի մարզի Լեռնաձորի բնակիչներն այլեւս հոգնել են գյուղում ուրանի պաշարների մասին խոսակցություններից, լրագրողների հարցերից ու բնապահպանների աղմուկից: «Աղջիկ ջան, էդ ռուսներն են իշխանություններին խեղդում, որ ուրանն իրենց տան, հանքը բացեն, մենք` ի՞նչ, մեզ ո՞վ ա լսողը: Եթե ուրանը գտնեն` ոչ ինձ են նայելու, ոչ էլ քեզ»,- տան փայտյա աստիճաններին կանգնած` խոր հոգոց հանելով` ասաց Ռազմիկ պապը: Վերջինս գյուղ տեղափոխվել է 1958թ.` Վերին Լեռնաձորից: Ըստ նրա` հենց այդ ժամանակ էլ վերին լեռնաձորցիները հաստատվել են մերօրյա Լեռնաձորում: Ռազմիկ պապը վերհիշեց նաեւ 1970-ական...

Գեղանուշցիները՝ նոր աղետի առջեւ

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Հունվար 19, 2012

Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի բնակիչների բողոքի ալիքն ընդդեմ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի Գեղանուշի պոչամբարի դեմ կրկին հասունանում է: Դեռեւս 2004թ., երբ նշյալ ընկերությունը ներկայացրել էր գյուղ տանող ճանապարհին պոչամբար կառուցելու նախագիծը, գեղանուշցիներն ըմբոստացել էին` հայտարարելով, թե այդկերպ գյուղը կործանման վտանգի տակ է դրվում: Ավելին, գյուղի 134 բնակիչներ ստորագրահավաք էին կազմակերպել «Դինո գոլդի» դեմ, բայցեւայնպես, 2008թ. ապրիլի 25-ից մեծ «շուքով», պաշտոնական արարողակարգով շահագործման հանձնվեց վերոնշյալ ընկերության...

Ինչպե՞ս է վարչապետը «թռնում» Քաջարանի հարցից

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Հունվար 17, 2012

Սյունիքի մարզի Քաջարան գյուղում կատարվող իրադարձություններն աբսուրդի թատրոն են հիշեցնում, որի բեմականացման բացառիկ իրավունքը տրվել է ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանին: «ՀայՆյուզ» էլեկտրոնային կայքի տեղեկություններով` ՀՀ վարչապետին բավական բարկացրել է այն, որ իրեն Քաջարան գյուղի հարցով ճիշտ իրավիճակը չեն ներկայացրել: «Ավելին, զրուցելով որոշ բնապահպանների հետ, վարչապետ Սարգսյանը ջղայնությունից ձեռքը սեղանին է խփել, երբ հասկացել է, թե տեղական որոշ չինովնիկներ, ինչպես նաեւ կառավարության ոլորտի պատասխանատու անդամները իրականությանը...


Archive


Այցելելու է Թուրքիա

Դեկտեմբեր 15, 2011

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան դեկտեմբերի 16-ին այցելելու է Թուրքիա: Թուրքական «Aksam» գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պաշտպանության նախարարը Թուրքիայում հանդիպելու է նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ըստ գործակալության` այցի օրակարգում է լինելու Իրաքում տեղի ունեցող գործընթացները, թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման, Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը, Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն ու Արաբական...

Գյուղացիներին խաբել են

Հուլիս 16, 2011

Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզի, մասնավորապես` Սիսիանի շրջանի մի շարք գյուղերի բնակիչներ կանգնել են փաստի առաջ: Մինչ օրս վերջիններս այդպես էլ չեն ստացել ոչ գարնանացանի համար տրվող սերմացուն, ոչ էլ այն գումարը, որ վճարել էին սերմացուն ձեռք բերելու համար: Եվ, չնայած այն հանգամանքին, որ գարնանացանը վաղուց ավարտվել է, եւ եկել է բերքատվության ժամանակը, գյուղի բնակիչները սպասում են սերմացուի համար վճարած գումարները ստանալուն: Երեկ մենք փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ Սյունիքի մարզպետարանի Գյուղատնտեսության վարչությունից, որտեղ, սակայն, այդպես...

Սպանդ Լոռու մարզում

Մայիս 26, 2011

Մայիսի 25-ին, ժամը 04:00-ի սահմաններում Լոռու մարզում գայլերը մտել են մարզի Ջրաշեն համայնք եւ գյուղացիների գոմերում հոշոտել ոչխարներին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` գայլերը հոշոտել են 100-ից ավելի գառների: Գյուղացիների պնդմամբ, իրենց վնասը կազմում է շուրջ 5-6 մլն դրամ: Նրանք նաեւ բողոքել են, թե իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում գայլերի նմանատիպ հարձակումները կանխելու ուղղությամբ: ...

Հայտնաբերել են

Ապրիլ 14, 2011

Երեկ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն է բերվել մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` երեկ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, մարզային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք: Հայտնաբերվել է ԱԿՍ ինքնաձիգ, «Կարաբին» տեսակի հրազեն` մասնատված վիճակում, «Իժ-54» մոդելի երկփողանի որսորդական հրացան, «Իժ-17»...

Դպրոցի հաշվապահը գումարներ է յուրացրել

Մարտ 31, 2011

Վերջերս ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Լոռու մարզի Լեջան եւ Կաթնաղբյուր գյուղերի միջնակարգ դպրոցների` սոցվճարների մասով առաջացած պարտքերը: Կուտակած պարտքերի պատճառները ճշտելու նպատակով` վարչության աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել, որոնց արդյունքում պարզվել է, որ պարտադիր սոցվճարի մասով պարտքը դպրոցում առաջացել է կրթօջախի հաշվապահ, Ստեփանավանի բնակչուհի Լիլյա Ներսիսյանի հանցավոր արարքի հետեւանքով: Վերջինս, 2009թ. փետրվարից մինչեւ 2010թ. սեպտեմբերը Կաթնաղբյուրի...