Ամենաարտասովոր ատրճանակների թոփ-12-ը
Մայիս 8, 2012
Ժամանակակից անհանգիստ աշխարհում նույնիսկ ամենահարուստ մարդու կյանքն անվտանգ չի կարող լինել: Իհարկե, կարելի է թիկնապահների մեծ բանակով շրջել, սակայն հաճախ ավելի արդյունավետ է լինում, երբ մարդը հույսն իր վրա է դնում: Հղում անելով «Goodlife» պարբերականին, գրում է tert.am-ը: Ատրճանակը կարող է օգնել ինքնապաշտպանությանը, սակայն ժամանակակից սովորական ատրճանակն անհետաքրքիր բան է, իսկ այ, հին վարպետների գործերը, իրենց հիմնական գործառույթից բացի, կարող են ամենաբծախնդիր կոլեկցիոների ինքնասիրությունը շոյել: Հատկապես, եթե այդ ատրճանակի տեսքը շատ արտասովոր է: Հատկապես,... [շարունակ.]
Կաննի քաոսը շուտով կսկսվի
Մայիս 3, 2012
Մայիս ամիսն ավանդաբար համարվում է համաշխարհային կինոարվեստի փայլուն գործերի ի հայտ գալու լավագույն ժամանակահատվածը: Հենց մայիսին է տեղի ունենում միջազգային ամենահռչակավոր կինոփառատոնը Կաննում: Այս տարի այն կանցկացվի մայիսի 16-27-ը: Հիմնական մրցութային ծրագրում պայքարելու 22 ժապավեն, որոնք, անկախ ժյուրիի գնահատականից, արժանի են յուրահատուկ ուշադրության: Ֆրանսիացի Ժակ Օդիարը, որի «Մարգարե» ժապավենը 2009թ. արժանացել է Կաննի Ժյուրիի մեծ մրցանակին, այս տարի ներկայանում է իր «Ժանգ եւ ոսկոր» դեդեկտիվով: Կորեացի Հոն Սան Սուն արդեն երրորդ անգամ է Կանն...
Աննա Առաքելյանը` «Միսս Հայաստան 2012»
Ապրիլ 12, 2012
2007թ. «Միսս Հայաստան» Մարգարիտա Սարուխանյանն ապրիլի 10-ին Հայաստանի ամենագեղեցիկ աղջկա թագը հանձնել է այս տարվա հաղթողին: Հինգ տարվա ընդմիջումից հետո Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացել է գեղեցկության եւ նրբագեղության ազգային մրցույթը: «Միսս Հայաստան 2012» է դարձել Աննա Առաքելյանը: Երեւանը ներկայացնող գեղեցկուհին 20 տարեկան է, հասակը` 173 սմ, սիրում է պարել եւ ընթերցանությամբ զբաղվել: Նախատեսվածի համաձայն` հենց ինքն էլ կդառնա «Միսս աշխարհ 2012»-ի Հայաստանի ներկայացուցիչը: ՀՀ մարզերից եւ Երեւանից մրցույթին մասնակցող...
«Մամա»-ն արդեն երգացանկում է
Մարտ 10, 2012
Մարտի 8-ին` մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ երգչուհի Սոֆի Մխեյանն իր եւ բոլորի մայրերին նվեր է պատրաստել. մարտի 8-ին նա նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը կոչվում է «Մամա»: «Իմ լավ ընկեր Անի Ավդալյանն ինձ ասաց, որ ընկերներից մեկն իր մայրիկի` տիկին Կիմայի ծննդյան 70-ամյակի առթիվ ուզում է նրան երգ նվիրել, եւ առաջարկեց` ինքս կատարեմ այդ նոր գործը: Քանի որ շատ անկեղծ երգ է, համաձայնեցի. «Մամա»-ն արդեն իմ երգացանկում է: Շնորհակալ եմ Անիին, որ նման հետաքրքիր համագործակցության առիթ ստեղծեց»,- bravo.am-ի հետ զրույցում ասել է Սոֆին` հավելելով, թե երգի...
Գարունը դիմավորենք գեղարվեստորեն թափթփված վարսերով
Մարտ 8, 2012
Գարնանը հետաքրքիր, նորաձեւ սանրվածք եւ վարսերի երանգ ունենալ ցանկացողներին այս հրապարակումը կարող է օգտակար լինել: BRAVO.am-ը զրուցել է վարսահարդարման ոլորտի մասնագետներից մեկի` Էդվարդ Պողոսյանի հետ, ով մասնակցում է միջազգային վարսահարդարման մրցույթների եւ գիտի` ինչ են թելադրում պրոֆեսիոնալները, օրինակ` նորաձեւության կենտրոն համարվող Միլանում: Էդվարդ Պողոսյանի խոսքով` 2012-ի գարնանն արդիական կլինի գեղարվեստական թափթփվածությունը. «Կտրվածքների մեջ նորաձեւ են համարվում «բոբ» հիմքի վրա կառուցված անհամաչափ, կոնտրաստային լուծումներով կտրված մազերը,...
«Օսկարը» նոր ռեկորդներ սահմանեց
Փետրվար 28, 2012
Երեկ գիշերն Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության պատմության մեջ յուրօրինակ ռեկորդներ սահմանվեցին: Առաջին անգամ ֆրանսիացիները մեծ հաղթանակ տարան լոսանջելեսյան բեմում. սեւ-սպիտակ ֆրանսիական «Արտիստը» համր ժապավենը ճանաչվեց տարվա լավագույն ֆիլմ` արժանանալով ընդհանուր թվով 5 «Օսկարի» (նաեւ լավագույն ռեժիսոր` Միշել Հազանավիչուս, դերասան` Ժան Դյուժարդեն, լավագույն երաժշտություն եւ կոստյումներ): 5 «Օսկարի» արժանացավ նաեւ Մարտին Սկորսեզեի «Հյուգո»-ն, սակայն դրանք հիմնականում «տեխնիկական» մրցանակներ էին:...
Archive
|
Մերկ Մոնրոն գնորդ չունի՞
Մայիս 10, 2012
Նյու Յորքի «Bonhams» աճուրդի տանը աճուրդի հանված մերկ Մերիլին Մոնրոյի լուսանկարները, որոնք արվել էին 1962 թվականին` նրա մահից 6 շաբաթ առաջ, գնորդներ չեն գտել: lenta.ru-ի փոխանցմամբ` նկարների նախնական գինը սահմանվել է 18 դոլարից մինչեւ 25.000 դոլար, սակայն, ըստ կայքի` ոչ ոք նկարների համար նման գին չի առաջարկել: Հավելենք, որ 2008թ. դեկտեմբերին 36 լուսանկարներից բաղկացած Մոնրոյի վերջին ֆոտոշարքը «Christie`s» աճուրդում վաճառվել էր 146.000 դոլարով: ...
Խորեն Լեւոնյանն ու Լիլուն բաժանվել են
Ապրիլ 19, 2012
Դերասան, հաղորդավար Խորեն Լեւոնյանն ու երգչուհի Լիլուն (ով այժմ հանդես է գալիս Լիլիթ անունով) խզել են իրենց սիրային հարաբերությունները: Զույգի բաժանման լուրը ճշտելու նպատակով bravo.am-ը զրուցել է հենց դերասան-հաղորդավարի եւ երգչուհու հետ: «Լուրը համապատասխանում է իրականությանը: Մենք այլեւս միասին չենք, բայց պետք չէ այդ հարցին առանձնահատուկ նշանակություն տալ: Դա մեր անձնական կյանքն է»,- ասել է Լիլիթը: Հարցին, թե ինչպիսի՞ն կլինեն իրենց հետագա հարաբերությունները, երգչուհին պատասխանել է. «Ոչ թշնամիներ ենք, ոչ էլ բարեկամներ... Ամեն ինչ նորմալ է»: Իսկ...
Աշխարհի ամենաթանկ աղավնին` 209.000 ֆունտ
Փետրվար 2, 2012
Հոլանդացի աղավնապահ Պիտեր Վենստրան ռեկորդային` 209.000 ֆունտ ստեռլինգով վաճառել է իր աղավնիներից մեկը: Այս մասին տեղեկացնում է «The Telegraph»-ը: Վենստրան վաճառքն իրականացրել է համացանցի միջոցով, գնորդը չինացի մեծահարուստ Հու Ժեն Յուն է: Չինացու հավաստմամբ` ինքն այդքան մեծ գումար է վճարել թռչնի համար, որովհետեւ այն հրաշալի տվյալներ ունի: Մասնավորապես` Հու Ժենն աղավնուն պատրաստում է...
Ջութակը գտնվել է
Փետրվար 2, 2012
Henry Aldridge & Son of Devizes աճուրդում հայտնվել է լեգենդար ջութակը, որը, ենթադրվում է, որ պատկանել է «Տիտանիկ» նավի նվագախմբի ղեկավար Ուոլես Հարթլիին: Ենթադրվում է, որ հենց այդ ջութակն է եղել երաժշտի ձեռքին, երբ նա իր յոթ ընկերների հետ վերջին անգամ նվագել է 1912թ. ապրիլի 15-ին վթարի ենթարկված նավի սրահներից մեկում: News.am-ի փոխանցմամբ` ջութակի ներկայիս սեփականատերն ասում է, որ Հարթլիի մահից հետո ջութակը հայտնվել է նրա հարսնացուի` Մարիա Ռոբերթսոնի մոտ: Գործիքի վրա գրություն կա` «Ուոլեսին` մեր նշանադրության կապակցությամբ: Մարիա»: Հենց դրանով կարելի է բացատրել...
Քարդաշյան քույրերը` «բնական» վիճակում
Փետրվար 2, 2012
Ռեալիթի-շոուի աստղ 31-ամյա Քիմ Քարդաշյանը սիրում է իր բիզնեսում ներգրավել նաեւ քույրերին` 32-ամյա Քորթնիին եւ 27-ամյա Քլոյեին: Այս օրերին աղջիկները ներկայացնում են սեփական բրենդի ջինսերը: Նոր հավաքածուն գովազդելու համար էլ Քարդաշյաններն ընտրել են միասին նկարահանվելու տարբերակը` յուրաքանչյուրն իր սիրելի ջինսով, միայն ջինսով: «Աստղային» աղջիկներից ամենահեղինակավորը` Քիմը, գոհ է մնացել արդյունքից. «Ես, Քորթնին եւ Քլոյեն որոշեցինք ներկայանալ «բնական վիճակում»: Հրաշալի կադրեր են ստացվել»: Ի դեպ, իր` «Twitter»-ի էջում Քիմը մեկ այլ նորությամբ...
|