Թարխունի եւ օշինդրի բուժիչ մոգությունը
Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ | Մայիս 17, 2012
Բարձվենեկի ազգի բույսերը պատկանում են բարդածաղկավորների (աստղածաղկավորների = Asteraceac) ընտանիքին։ Դրանցից առավել հայտնի են չորսը` Artemisia abrotanum, A. absinthium, A. vulgaris, A. dracunculus։ A.abrotanum տեսակը բնության մեջ հանդիպում է Իտալիայում եւ Իսպանիայում, կա կարծիք, որ Արեւմտյան Ասիայում աճող A.paniculata տեսակը մշակովի ձեւերից է։ Հնագույն ժամանակներում նկատել են, որ բույսի չոր խոտը վառելիս արձակվող հաճելի հոտը վանում է օձերին, իսկ մոխրի խառնուրդը բուսայուղի հետ նպաստում է մազերի աճին։ Հունարեն «Abrotan» բառը կրում է Աստծո ծառ իմաստը, այս բույսը համարվել է երիտասարդ աղջիկների... [շարունակ.]
Բուժիչ նամակներ
Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ | Մայիս 15, 2012
Մենթոլի բուրմունքով բուժարարը Պղպեղադաղձը (Mentha piperita) չի հանդիպում բնության մեջ, այն դաղձի վայրի տեսակներից ստացված հիբրիդ է։ Մշակովի տեսակը ստացվել է 17-րդ դարում Անգլիայում։ Ունի երկու ենթատեսակ` ավելի շատ ծաղկող բաց կանաչ եւ ավելի բուրումնավետ մուգ կարմրա-մանուշակագույն տերեւներով։ Բույսը մշակվում է մի շարք երկրներում, դեղագործության մեջ կիրառվում է երկրորդ տեսակը։ Բնության մեջ հանդիպող դաղձի=նանա=անանուխ տեսակները շատ են, դրանք աճում են խոնավ վայրերում եւ բազմանում սերմերով կամ վեգետատիվ եղանակով։ Մշակովի տեսակը բազմացնում են միայն վեգետատիվ...
Բուժիչ նամակներ
Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ | Մայիս 12, 2012
Գետնախնձոր Helianthus բույսերի կարգը պարունակում է հարյուրավոր տեսակներ։ Առավել հայտնի են արեւածաղիկը (Helianthus annuus) եւ գետնախնձորը (Helianthus tuberosus)։ Ի տարբերություն արեւածաղկի, գետնախնձորը բազմամյա արմատապալարավոր բույս է։ Ժամանակակից Բրազիլիայի տարածքում ապրող տոպինամբո ցեղի հնդիկները մշակել են գետնախնձորը հնագույն ժամանակներից։ Հարավային Ամերիկայում բույսը հաճախ փոխարինել է հացին, ցողունից մամլման եղանակով ստանում են քաղցր հյութ, տերեւները ծառայում են` որպես անասնակեր։ Եվրոպա է բերվել 1612թ.։ Բույսը պարունակում է 2 տոկոս սպիտակուց, 2,5-3,5 տոկոս ֆրուկտոզա,...
Վերքամոքիչ բուժարար հազարատերեւուկը
Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ | Մայիս 10, 2012
Ժողովրդական բժշկությունում օգտագործվող բույսերի ցանկում կան առավել հեղինակավորները, դրանցից մեկն է հազարատերեւուկը։ Բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բույս է, գիտական անվանումն է` Achillea millefolium։ Իր նման անվանման համար բույսը պարտական է Տրոյայի պատերազմի հերոս Աքիլեսին։ Ք.Ա. 1240-1230թթ. Աքիլեսն այս խոտով բուժել է զինվորների վերքերը։ Ի դեպ, պատմությունը եւս մեկ անգամ հաստատել է բույսի պատվավոր` «Զինվորի խոտ» անվանումը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, այն լայնորեն օգտագործել են խորհրդային բժիշկները։ Բույսի վերքամոքիչ, արյունարգել հատկությունների...
Բուժիչ նամակներ
Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ | Մայիս 8, 2012
Բուժարար ճահճախնկենին Ճահճախնկենին ընդամենը 200 տարի առաջ են սկսել օգտագործել բժշկության մեջ։ Հատկապես լայն կիրառում ունի Շվեդիայում եւ Գերմանիայում։ Ռուսաստանում արտադրվում է «Լեդին» խորխաբեր դեղամիջոցը, որը մշակվում է բույսի հիմքի վրա։ Հնում չորացրած տերեւի փոշին օգտագործել են ցեցի, իսկ ճյուղերը` մկներին վանելու համար։ Ճահճախնկենին հավամրգազգիների ընտանիքին պատկանող մշտադալար, հաճախ անանցանելի մացառուտ կազմող բույս է։ Գիտական անվանումն է` Ledum Pacustre։ Բույսի արմատային համակարգը զարգանում է հորիզոնական մակերեսային հարթության մեջ։ Ցողունները...
Բուժիչ նամակներ
Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ | Մայիս 4, 2012
Բազմաշնորհ սրոհունդը Հնում սրոհունդը համարվել է մոգական բույս։ Բույսի փոքր փունջ են դրել երեխայի բարձի տակ, քանի որ համարվել է, թե խոտը պաշտպանում է վախից եւ անուշ քուն պարգեւում։ Լատիներեն անվանումը` Fuga daemonum, կրում է չարքերը վանող իմաստը։ Տերեւները նստադիր են` 0,7-3 սմ երկարությամբ, 0,3-1,5 սմ լայնությամբ հակադիր զույգերով տեղակայված։ Ունեն բազմաթիվ կետային գեղձեր, որոնք թափանցիկ են լույսի համար, ինչպես եւ ամբողջ տերեւը, պարունակում են եթերային յուղ։ Տերեւի նման կառուցվածքով է բնորոշվում սրոհունդ անվանումը` Hypericum perforatum։ Ծաղկատերեւիկները եւ թերթիկները...
Archive
|
Երեւանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման «գերժամանակակից» կենտրոն
Ապրիլ 3, 2012
Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) եւ բելգիական «Global Medical Solutions» ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` Երեւանում ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն հիմնադրելու վերաբերյալ: Կառավարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, կենտրոնի համալիրն իր մեջ ներառելու է լաբորատորիա` ռադիոիզոտոպների սինթեզման «Ցիկլոտրոն» սարքով, ախտորոշման կենտրոն` Հայաստանում նախատիպը չունեցող PET նորագույն սկաներով, որը հնարավորություն է տալիս օրգանիզմում հայտնաբերել դեռեւս սաղմնային...
Պատասխանատվությունից չեն խուսափելու
Մարտ 8, 2012
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը երեկ կառավարության նիստից հետո` պատասխանելով դեղերի շուկայում առկա անորակ ու ժամկետանց դեղամիջոցների մասին լրագրողների հարցին, ասել է. «Ոլորտում գուցե լինում է անորակ դեղորայք, կամ ժամկետանց, բայց դա ես չեմ տեսնում, որ հատուկ բերվում է այդ նպատակով: Գուցե պահպանման մեխանիզմներն են խախտված, այսինքն` դեղերը որտեղ որ պահպանվում են, եւ նրանք որոշ չափով կորցնում են իրենց ակտիվությունը»: Նրա խոսքով` պատասխանատվությունից չեն խուսափելու անգամ ոլորտի մոնոպոլիստները: «Բացառվում է, ինչո՞ւ պիտի խուսափենք:...
Ընկուզենու բուժիչ բարիքները
Մարտ 8, 2012
Դիմադրողականությունը բարձրացնող. Խառնեք հավասար քաշային հարաբերությամբ մանրացրած հալվեի (Aloe) տերեւը, ընկույզի միջուկը, գոլացրած մեղրը։ Կերեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց հետո։ Շարունակեք 3-4 շաբաթ։ Պահեք սառնարանում։ Հիպերտոնիա. Մեկ կ/գ գլուխ սոխի քերվածքից (առանց կճեպ) մզեք հյութը, խառնեք 150 գ հեղուկ (37-38C) մեղրի, 8 հատ ընկույզի միջնապատի փոշու, 150 մլ օղու հետ։ Թրմեք 10 օր մութ տեղում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Պահեք սառնարանում։ Մրսածություն, ուժեղ հազ. Մանրացրեք, խառնեք 4 հատ ընկույզ (կճեպի հետ), 1 ճ/գ թանթրվենու չոր ծաղիկներ, 15-20 րոպե եփեք...
Ծեծկռտուք դպրոցում
Փետրվար 2, 2012
Հունվարի 31-ին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է տեղափոխվել Նուբարաշեն 17 փողոցի բնակիչ, 17-ամյա Երվանդ Էքմեքջյանը: Նա ակնաբուժական կենտրոն է ընդունվել ձախ աչքի ակնագնդի ցնցում ախտորոշմամբ: Ակնաբուժական կենտրոն են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի աշխատակիցները, որոնք պարզել են, որ վնասվածք ստացած անձը սովորում է Նուբարաշենի Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի 12 Ա դասարանում: Պարզվել է նաեւ, որ նույն օրը, ժամը 11:30-ի սահմաններում, նշված դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել նրա եւ զուգահեռ դասարանի աշակերտներ Միսակ Եփրեմյանի,...
Կիտրոնը եւ գեղարարությունը
Նոյեմբեր 15, 2011
Դիմակ չոր մաշկի համար. Խառնեք 50 մլ կիտրոնի հյութը, 100 գ մեղրը (հեղուկ), ավելացրեք այնքան կարտոֆիլի օսլա, մինչեւ համասեռ զանգված ստացվի։ Պահեք դեմքին 15 րոպե, լվացեք սառը ջրով, շարունակեք մեկ շաբաթ։ Թարմացնող դիմակ. Հարեք 1 ձվի սպիտակուցը, ավելացրեք 1-ական թ/գ մեղր, հում կաթ, կիտրոնի հյութ եւ ցորենի թեփ։ Պահեք դեմքին 15 րոպե, հանեք գոլ թրջոցով։ Դիմակ պեպենների դեմ. Խառնեք 1 ճ/գ լոբու եփած հատիկները, 1 թ/գ բուսական յուղը, 2 թ/գ կիտրոնի հյութը, գոլ վիճակում 20 րոպե պահեք դեմքին, լվացեք գոլ ջրով։ Եղունգներն ամրացնող թուրմ - 2 ճ/գ եղեսպակը 30 րոպե թրմեք 100 մլ եռջրի մեջ,...
|