168 Hours Weekly Online  
Thursday, May 17, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

Ընտրակաշառքը սպառվե՞ց

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ | Մայիս 17, 2012

Մի քանի օր անընդմեջ արձանագրվող աճից հետո` երեկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը վերջապես «հանգստացավ»։ Երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կայացած գործարքների արդյունքում` դոլարի միջին փոխարժեքը կազմել է 396.99 դրամ։ Դա 0.147 տոկոսով կամ 0.54 կետով զիջում է մայիսի 15-ի ցուցանիշին: Բորսայի բացման ժամանակ փոխարժեքը կազմել է 397.5 դրամ, փակման ժամանակ` 397 դրամ։ Ընդհանուր առմամբ տեղի է ունեցել 61 գործարք, որոնց արդյունքում վաճառվել է 8 միլիոն 550 հազար դոլար։ Դատելով փոխարժեքի կայունացումից` կարելի է ենթադրել, որ այդ գումարն ամբողջությամբ կամ դրա մեծ մասը Կենտրոնական... [շարունակ.]


Վերադարձնելու ժամանակը

Արա ԳԱԼՈՅԱՆ | Մայիս 17, 2012

Տնտեսական ամենալուրջ սպասումը շարունակում են մնալ գնաճն ու դրամի արժեզրկումը: Զանգվածային լրատվամիջոցները համարյա ամեն օր «գուժում» են որեւէ ապրանքի թանկանալու փաստը՝ մեկ ծխախոտի, մեկ շաքարավազի: Եվ այդպես շարունակ: Մյուս կողմից` տարադրամի փոխարժեքն է առավելագույնս մոտեցել 400 դրամի սահմանագծին: Հոգեբանական սահմանագծին: Այդ ցուցանիշի հաղթահարումից հետո դրամի արժեզրկումը կարող է ավելի թափով ընթանալ: Չի կարելի ասել, որ սա անսպասելի էր: Վերջին խորհրդարանական ընտրություններն ամենաթանկն են մեր 20-ամյա պատմության մեջ: Ըստ փորձագիտական հաշվարկների`...

Ընտրակաշառքը հավաքելու ժամանակը

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ | Մայիս 12, 2012

Պաշտոնական վիճակագրությունը մայիսի ընթացքում գների աճի ցուցանիշները դեռ չի հրապարակել։ Այդ ցուցանիշները կհրապարակվեն ամսվա վերջին եւ առավել մանրամասն ու վերջնական տեսքով կներկայացվեն հաջորդ ամսվա առաջին կեսին։ Սակայն այն մարդիկ, ովքեր հետընտրական շրջանում գների աճ էին կանխատեսում, կարող են արդեն հայտարարել, որ դրա նախանշանները երեւում են։ Հիշեցնենք, որ հատկապես Զատիկի օրերին, երբ շատերի համար անսպասելիորեն ձուն չթանկացավ, մի շարք փորձագետներ դա կապում էին գալիք ընտրությունների հետ եւ ասում, որ թանկացումը «հետաձգվեց» մայիսի 6-ից հետո։ Այժմ...

Հիպոթեքային վարկեր առանց կանխավճարի

Մայիս 10, 2012

Զարգացման Հայկական բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին, նաեւ այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ: Այսօր շատ-շատերն են դիմում բանկերին` առանց կանխավճարի հիպոթեքային վարկ ձեռք բերելու համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատերը վճարունակ են, ունեն աշխատանք, կայուն եկամուտներ, բավարար գրավի առարկա, բայց չունեն կուտակած գումար` կանխավճար կատարելու համար: Այս խմբին են պատկանում հատկապես շատ երիտասարդ, նորաստեղծ ընտանիքներ: Միշտ նորարարական լուծումներ առաջարկող եւ հաճախորդի շահերը գերադասող Զարգացման Հայկական...

Լավատեսական ողբերգություն

Արա ԳԱԼՈՅԱՆ | Մայիս 10, 2012

Մեր տնտեսությունը նախընտրական ցնցումներից հետո միանգամից հայտնվեց հետընտրական սպասումների շրջանում: Նախընտրական շրջանի համարյա բոլոր կանխատեսումներն իրականացան: Այն, որ դրամի փոխարժեքը տարադրամի նկատմամբ նվազելու էր, պարզ էր: Նախընտրական ծախսերը հոգալու համար ահագին գումար էր պետք դրամի վերածել: Նախընտրական ծախսերի մեծ մասն, ի վերջո, դրամով է արվում: Բուկլետների տպագրությունից` մինչեւ ընտրակաշառք: Սա, իհարկե, պաշտոնապես երբեք չի հայտարարվի: Փոխարենը` պաշտոնապես ընդունվող բազում ցուցանիշներ կան, որոնք ապացուցում են այդ փաստ-գործընթացները: Օրինակ՝...

Հիպոթեքային վարկեր առանց կանխավճարի

Մայիս 3, 2012

Զարգացման Հայկական բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին, նաեւ այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ: Այսօր շատ-շատերն են դիմում բանկերին` առանց կանխավճարի հիպոթեքային վարկ ձեռք բերելու համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատերը վճարունակ են, ունեն աշխատանք, կայուն եկամուտներ, բավարար գրավի առարկա, բայց չունեն կուտակած գումար` կանխավճար կատարելու համար: Այս խմբին են պատկանում հատկապես շատ երիտասարդ, նորաստեղծ ընտանիքներ: Միշտ նորարարական լուծումներ առաջարկող եւ հաճախորդի շահերը գերադասող Զարգացման Հայկական...


Archive


Հետ են բերում

Մայիս 17, 2012

Երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կայացած գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 396.99 դրամ։ Դա 0.147 տոկոսով կամ 0.54 կետով զիջում է մայիսի 15-ի ցուցանիշին: Փաստորեն, կարելի է արձանագրել, որ փոխարժեքի թռիչքը գոնե ժամանակավորապես զսպվեց։ Իսկ թե ո՞ւմ կամ ինչի՞ շնորհիվ, հստակ կիմանանք մի քանի օրից։ Բանն այն է, որ երեկ բորսայում վաճառվել է 8 միլիոն 550 հազար դոլար, եւ, ամենայն հավանականությամբ, այդ գումարն ամբողջությամբ կամ դրա մեծ մասը Կենտրոնական բանկի ինտերվենցիայի արդյունքն է։ Դա հստակ կերեւա երկուշաբթի օրը, երբ ԿԲ-ն կհրապարակի ֆինանսական...

Մինչեւ մայիսի 31-ը

Մայիս 17, 2012

Իսկ եթե որոշեք ետ վերցնել ավանդի գումարն ամբողջությամբ կամ մասամբ, Ձեր տոկոսագումարի հաշվարկը կկատարվի տարեկան մինչեւ 12% դրույքաչափով: Զարգացման Հայկական բանկը մինչեւ մայիսի 31-ը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկում է ժամկետային ավանդի նոր տեսակ` խնայողական ավանդ «Մաքսիմում», 2 տարի ժամկետով, ՀՀ դրամով` 14%, ԱՄՆ դոլարով` 10%, եվրոյով` 8% տարեկան տոկոսադրույքով: Բանկային համակարգում այսօր նախադեպը չունեցող այս առաջարկի գրավչությունը միայն տոկոսադրույքներում չէ: Բացի բարձր տոկոսադրույքներից, Զարգացման Հայկական Բանկի ավանդատուները պայմանագրի...

Սկսեց թանկանալ

Մայիս 8, 2012

Երեկ «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա «բորսայում» վաճառվել է 2.4մլն ԱՄՆ դոլար։ Դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 392.94 դրամ, ինչը 0.15 տոկոսով կամ 0.59 կետով բարձր է մայիսի 4-ի փոխարժեքից: Փաստորեն ընտրություններից անմիջապես հետո դրամը սկսեց արժեզրկվել։ Բորսայի զարգացումներն իրենց ազդեցությունն են ունեցել նաեւ կանխիկ արտարժույթի շուկայի վրա. այստեղ դոլարի առքի փոխարժեքը կազմում է 392 դրամ, վաճառքի նվազագույն փոխարժեքը՝ 393-393.5 դրամ: Ուշագրավ է, որ ըստ ԿԲ-ի` առեւտրային բանկերն իրենց մասնաճյուղերի եւ փոխանակման կետերի միջոցով մայիսի 2-4-ը գնել են մոտ 63 մլն դոլար,...

Airbus-ի պատճառով

Ապրիլ 28, 2012

Պետական եկամուտների կոմիտեն երեկ անդրադարձել է ԶԼՄ-ների այն հրապարակումներին, որտեղ նշված էր, որ արտաքին առեւտրի վերաբերյալ մաքսային ծառայության հրապարակած եւ ազգային վիճակագրության ծառայության ցուցանիշները միմյանցից տարբերվում են։ Հիշեցնենք, որ ԱՎԾ հրապարակման համաձայն` Հայաստանից արտահանումը 2012 թ. առաջին եռամսյակում կազմել է 347.7 մլն դոլար, իսկ ըստ ՀՀ ՊԵԿ-ի՝ 293 մլն դոլար: ՊԵԿ-ը պարզաբանել է, որ ՀՀ Մաքսային ծառայությունը արտաքին առեւտրի մաքսային վիճակագրությունը վարում է հաստատված մեթոդաբանության հիման վրա, որտեղ սահմանված են առեւտրային եւ ոչ առեւտրային...

Եվս 10 միլիոն

Ապրիլ 26, 2012

Եվրամիությունը փոքր բիզնեսի աջակցմանն առնչվող ծրագրերի կատարման նպատակով 10 միլիոն եվրո է հատկացրել «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում ներառված երկրներին` Հայաստանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային եւ Ադրբեջանին: Այդ գումարների շնորհիվ 2012-2013 թվականներին այս տարածաշրջանում կիրականացվեն Ձեռնարկությունների զարգացման ծրագրի (EGP) ավելի քան 60 նախագծեր եւ Գործարար խորհրդատվական ծառայությունների ծրագրի (BAS) ավելի քան 600 նախագծեր: Այդ գումարը կօգնի տեղական արտադրողներին ադապտացվել շուկայական տնտեսության պահանջներին:...