168 Hours Weekly Online  
Thursday, May 17, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ


Վերջին հոդվածը:

Ճգնաժամի մեր բաժինը


[ Բոլոր հոդվածները ]

Արա ԳԱԼՈՅԱՆ


Վերջին հոդվածը:

Վերադարձնելու ժամանակը


[ Բոլոր հոդվածները ]

Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ


Վերջին հոդվածը:

Ազգային պա՞րկ, թե՞ աղբարկղ


[ Բոլոր հոդվածները ]

Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ


Վերջին հոդվածը:

Ի՞նչ են կարդում հայերը


[ Բոլոր հոդվածները ]

Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ


Վերջին հոդվածը:

Սուր աշխարհի բութ անկյունը


[ Բոլոր հոդվածները ]

Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ


Վերջին հոդվածը:

«1988-ին կարող էի զրկվել կյանքից»


[ Բոլոր հոդվածները ]

Տնտեսություն

Վերադարձնելու ժամանակը

Արա ԳԱԼՈՅԱՆ | Մայիս 17, 2012

Տնտեսական ամենալուրջ սպասումը շարունակում են մնալ գնաճն ու դրամի արժեզրկումը: Զանգվածային լրատվամիջոցները համարյա ամեն օր «գուժում» են որեւէ ապրանքի թանկանալու փաստը՝ մեկ ծխախոտի, մեկ շաքարավազի: Եվ այդպես շարունակ: Մյուս կողմից` տարադրամի փոխարժեքն է առավելագույնս մոտեցել 400 դրամի սահմանագծին: Հոգեբանական սահմանագծին: Այդ ցուցանիշի հաղթահարումից հետո դրամի արժեզրկումը կարող է ավելի թափով ընթանալ: Չի կարելի ասել, որ սա անսպասելի էր: Վերջին խորհրդարանական ընտրություններն ամենաթանկն են մեր 20-ամյա պատմության մեջ: Ըստ փորձագիտական հաշվարկների`...

Մշակույթ

Միխայիլ Բախտին «Դոստոեւսկու պոետիկայի խնդիրները»

Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն | Մայիս 17, 2012

Դոստոևսկու ստեղծագործությունների ժանրային սյուժետա-կոմպոզիցիոն առանձնահատկությունները

Հասարակություն

Մոցարտ եւ Սալիերի: Իսկ ավելի ստույգ՝ Սուսան եւ Սեյրան

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ | Մայիս 15, 2012

Հոգեթերապեւտ Հարություն Մինասյանը tert.am կայքին երեկ ներկայացրել էր իր տեսակետը, թե Ընտրական օրենսդրությամբ պետք է սահմանափակի հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց մուտքը խորհրդարան կամ պետական այլ օղակ: Այսինքն` հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ չպետք է պաշտոններ զբաղեցնեն պետական համակարգում: Պարոն Մինասյանը պրոֆեսիոնալ է եւ պատկերացնում է` ինչ հետեւանքներ կարող է ունենալ ոլորտի համար, երբ ղեկավարը հոգեպես առողջ չէ: Սակայն կարող եմ վկայակոչել պատմությունը. մեծագույն զորավարներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, գիտնականներ հոգեկան...

Քաղաքականություն

Ընտրություններն ավարտվեցին. սկսվեց ընտրությունը

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ | Մայիս 12, 2012

«Լավատեղյակ աղբյուրները» լրատվամիջոցներին հայտնել են հերթական միջգալակտիկական նշանակության լուրը` Սերժ Սարգսյանը, հնարավոր է, հրաժարական տա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Հիմնավորում` միայն նախագահական արտահերթ ընտրությունների դեպքում նա կկարողանա մնալ իր պաշտոնում: Հակառակ դեպքում` նախագահ վերընտրվելու հավանականությունը խիստ փոքրանում է: Եվ դա «լավատեղյակ աղբյուրներին» ակնհայտ է դարձել խորհրդարանական ընտրություններից հետո: Եթե՜ միայն Հայաստանի քաղաքական դաշտում այնքան սկզբունքային ու ազնիվ ուժեր լինեին, որոնց ներկայությունը խորհրդարանում...

Տնտեսություն

Լավատեսական ողբերգություն

Արա ԳԱԼՈՅԱՆ | Մայիս 10, 2012

Մեր տնտեսությունը նախընտրական ցնցումներից հետո միանգամից հայտնվեց հետընտրական սպասումների շրջանում: Նախընտրական շրջանի համարյա բոլոր կանխատեսումներն իրականացան: Այն, որ դրամի փոխարժեքը տարադրամի նկատմամբ նվազելու էր, պարզ էր: Նախընտրական ծախսերը հոգալու համար ահագին գումար էր պետք դրամի վերածել: Նախընտրական ծախսերի մեծ մասն, ի վերջո, դրամով է արվում: Բուկլետների տպագրությունից` մինչեւ ընտրակաշառք: Սա, իհարկե, պաշտոնապես երբեք չի հայտարարվի: Փոխարենը` պաշտոնապես ընդունվող բազում ցուցանիշներ կան, որոնք ապացուցում են այդ փաստ-գործընթացները: Օրինակ՝...

Մշակույթ

Միխայիլ Բախտին «Դոստոեւսկու պոետիկայի խնդիրները»

Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն | Մայիս 10, 2012

Դոստոևսկու ստեղծագործությունների ժանրային սյուժետա-կոմպոզիցիոն առանձնահատկությունները Երկու ժանրերն էլ` թե դիատրիբան, եւ թե սոլիլոկվիումը, զարգանում էին մենիպեայի շրջանակում, միահյուսվում էին դրան եւ ներթափանցում էին դրա մեջ (հատկապես հռոմեական եւ վաղ քրիստոնեական հողի վրա): Սիմպոսիոնը` խրախճանային երկխոսությունն է, որ գոյություն ուներ արդեն «սոկրատյան երկխոսության» դարաշրջանում (դրա նմուշները` Պլատոնի եւ Քսենոփոնի մոտ), բայց լայն եւ բավական բազմատեսակ զարգացում ստացած հետագա դարաշրջաններում: Երկխոսական խրախճանական խոսքն օժտված էր հատուկ...

Քաղաքականություն

Միներվայի բուն իմաստուն էր

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ | Մայիս 8, 2012

Կարելի՞ է հետեւություն անել, թե բոլոր բուերն են իմաստուն (հետընտրական սոփեստություն)

Քաղաքականություն

Երբ «բոլորը մերոնք են»

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ | Մայիս 4, 2012

Մայիսի 5-ին բոլոր կուսակցություններն, ի վերջո, կլռեն: Կօգնի՞ այդ լռությունը չկողմնորոշված ընտրողներին` կուսակցությունների նախընտրական աղմուկից առանձնացնել իրենց համար առավել հաճելի ձայնը: Ամեն դեպքում, ամենակարեւոր հարցը, որի պատասխանը փորձում ենք շատերս գտնել, հետեւյալն է` ընտրել չարյաց փոքրագույնի՞ն, թե՞ բոյկոտել ընտրությունները: Պարզապես փոքրիկ նրբություն կա. բոյկոտելու միջոցով արհամարհանքդ արտահայտելու շքեղություն քեզ չես կարող թույլ տալ: Նախ` այդ ժեստդ ոչ ոք չի գնահատի, եւ հետո` քո փոխարեն ինչ-որ մեկն, այնուամենայնիվ, կքվեարկի: Եվ, տարօրինակ զուգադիպությամբ,...