«Հայաստանում օղակն աստիճանաբար սեղմվում է»,- ասում է Ֆլորենցիայում բնակվող հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսը
Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Մայիս 17, 2012
Վիգեն Ավետիսը ոչ միայն բացառիկ արվեստագետ է, այլեւ այն սակավաթիվ մարդկանցից, ում հետ կարելի է բարձրաձայն մտածել, բանավիճել, ըմբոստանալ... Գրեթե բոլոր հարցերին պատասխանում է ներքին խաղաղությամբ` հաճախ մեջբերելով Աստվածաշունչը... Անգամ սրճարանի աղմկոտ միջավայրում նրա հետ խոսակցությունը կարող է ֆանտաստիկ լռություն տարածել շուրջը, եւ ակամայից սկսում ես փնտրել այն ճշմարտությունը, որի վրա, կարծես, հսկայական «փոշի» է կուտակվել... Քանդակագործի հետ հանդիպեցինք մայիսի 9-ի նախօրեին: Նրա հետ մեր զրույցը սկսեցինք ԼՂՀ պատերազմը հաղթանակած, բայց այսօր, կարծես, այդ... [շարունակ.]
Միխայիլ Բախտին «Դոստոեւսկու պոետիկայի խնդիրները»
Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն | Մայիս 17, 2012
Միջնադարում ընդարձակ ծիծաղային եւ ծաղրերգական գրականությունը ժողովրդական լեզուներով եւ լատիներեն, այսպես թե այնպես, կապված էր կառնավալային տիպի տոնակատարությունների հետ` հենց կառնավալի, «հիմարների տոնի», ազատ «զատկական ծիծաղի» (risus paschalis) եւ այլն: Միջնադարում, ըստ էության, համարյա յուրաքանչյուր եկեղեցական տոն ուներ իր ժողովրդա-հրապարակային կառնավալային կողմը (հատկապես այնպիսիք, ինչպիսին է Տիրոջ մարմնի տոնը): Շատ ազգային տոնախմբություններ, ցլամարտի հանգույն, օրինակ, վառ արտահայտված կառնավալային բնույթ էին կրում: Կառնավալային մթնոլորտը տիրում...
Այսօրվա թատրոնի էությունը եւ էության թատրոնը
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ | Մայիս 15, 2012
Հայաստանում թատերարվեստը ժամանակ առ ժամանակ կենդանության նշաններ է ցույց տալիս, սակայն դժվար է ասել, որ թատրոնը ժամանակին զուգահեռ ողջամիտ «նյութ» է առաջարկում: Թատրոնն ու թատրոնի մարդիկ նույնքան քաղաքականացված են, որքան մեր երկրում ապրող շարքային քաղաքացիները: Ստացվել է այնպես, որ Հայաստանում չկա մշակութային քաղաքականություն, բայց փոխարենը` մշակութային դաշտում քաղաքականությունը «պղծում» է արվեստն ու արվեստի մարդկանց: Թատերարվեստում պարադոքսալ երեւույթ կա: Թատրոնների գեղարվեստական ղեկավարները, բեմադրող-ռեժիսորները մշտապես թմբկահարում...
«Գեղանկարչության մեջ պատվիրատուն ես եմ»,- ասում է նկարիչ, դիզայներ Շամիր Շահիրյանը
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ | Մայիս 12, 2012
Մայիսի 13-ին Խանջյան 13ա հասցեում գտնվող Երգի պետական թատրոնի դահլիճում տեղի կունենա գեղանկարիչ, դիզայներ Շամիր Շահիրյանի ցուցահանդեսը, որն իր մատուցման ձեւով բավականին ինքնատիպ է լինելու: Ցուցահանդեսի էքսպոզիցիան արդեն հուշում է, որ Շ. Շահիրյանի արվեստը ներկայացվելու է ոչ ավանդական ֆորմատով: Նախ` բացման արարողության ժամանակ կիրառվելու են տեխնիկական հմտություններ. դահլիճի դատարկ բեմահարթակի շրջակայքում ակնթարթորեն հայտնվելու են թաքնված նկարները: Ինքը` նկարիչը, չի ցանկանում բացահայտել ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ սպասվող անակնկալը,...
«Արդյո՞ք պետությունը պատվիրում է դեգեներատ դասատուի ու երեխայի մասին ֆիլմ»
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ | Մայիս 10, 2012
Հայաստանի հասարակությունը նման է մրջյունների կուտակված այն զանգվածին, որոնք խելակորույս ցրվում են, երբ աննկատ ձեռքը խլում է ապրելու համար կարեւոր «կտորը»: Մենք չունենք իդեաներ, հերոսներ, պատրանքներ ու երազանքներ: Պատրանքի զգացողությունն ապրելու, մտածելու համար նույնքան կարեւոր է, որքան կարեւոր է` վաղվա գոյավորման համար այսօրվա անհրաժեշտ սնունդը: Հայաստանյան իրականությունն այնքան գռեհիկ ու անմիտ է, որ պատրանքը դարձել է նյութ քաղաքական ելույթներում մանիպուլյացիաների համար: Այսինքն` մենք սկսել ենք այն ընկալել իբրեւ մեծ սուտ: Կինեմատոգրաֆիան, որը...
Միխայիլ Բախտին «Դոստոեւսկու պոետիկայի խնդիրները»
Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն | Մայիս 10, 2012
Դոստոևսկու ստեղծագործությունների ժանրային սյուժետա-կոմպոզիցիոն առանձնահատկությունները Երկու ժանրերն էլ` թե դիատրիբան, եւ թե սոլիլոկվիումը, զարգանում էին մենիպեայի շրջանակում, միահյուսվում էին դրան եւ ներթափանցում էին դրա մեջ (հատկապես հռոմեական եւ վաղ քրիստոնեական հողի վրա): Սիմպոսիոնը` խրախճանային երկխոսությունն է, որ գոյություն ուներ արդեն «սոկրատյան երկխոսության» դարաշրջանում (դրա նմուշները` Պլատոնի եւ Քսենոփոնի մոտ), բայց լայն եւ բավական բազմատեսակ զարգացում ստացած հետագա դարաշրջաններում: Երկխոսական խրախճանական խոսքն օժտված էր հատուկ...
Archive
|
Արսենը, Հասմիկը, Նազենի Հովհաննիսյանն էլ...
Ապրիլ 12, 2012
Մեկ տարի առաջ տեղի ունեցավ Լիլիթ Մովսիսյանի դեբյուտային` «Մոխրաման» ֆիլմի պրեմիերան, իսկ այժմ երիտասարդ ռեժիսորը ներկայացնում է իր նոր` «ME Too» («Ես էլ») կարճամետրաժ ֆիլմը, որը նկարահանվել է «Tao» ֆիլմարտադրող հայկական նորաստեղծ ընկերության հետ: Ֆիլմը հոգեբուժարանում հայտնված երիտասարդի մասին է, որի դերակատարն Արսեն Գրիգորյանն է: Այս ֆիլմը Լիլիթի ու Արսենի երրորդ համատեղ աշխատանքն է` «Մոխրաման»-ից ու «Life in a Day»-ից հետո: BRAVO.am-ի հետ զրույցում Արսեն Գրիգորյանն ասել է, որ գտել է իր ռեժիսորին. «Շատ ենք շփվում առօրյայում, որոշակիորեն...
Անդրեա Բոչելին Երեւանում բացօթյա համերգ կտա
Ապրիլ 12, 2012
Ապրիլի 22-ին Անդրեա Բոչելին համերգ է ունենալու Երեւանի Ազատության հրապարակում: Այս մասին տեղեկանում ենք իտալացի աշխարհահռչակ տենորի պաշտոնական կայքից: 53-ամյա երգչի համերգային առաջիկա շրջագայությունների ցանկում առաջինը նշված է Հայաստանի անունը: Անվանի երաժշտին երեւանյան բեմում նվագակցելու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը կղեկավարի դիրիժոր Մարչելո Ռոտան: Այս մասին էլ գրված է «Ֆեյսբուքի»` հատուկ երեւանյան համերգի համար ստեղծված էջում: Իտալացի հայտնի երգիչը ծնվել է 1958թ. սեպտեմբերի 22-ին` թույլ տեսողությամբ, իսկ 12 տարեկանում կուրացել...
Նաեւ Ստամբուլում
Փետրվար 23, 2012
Ստամբուլի Filmmor կանանց միջազգային կինոփառատոնում կցուցադրվի նաեւ Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը: Այդ մասին նշված է փառատոնի պաշտոնական կայքում: Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա մարտի 15-16-ին, Ստամբուլի ֆրանսիական մշակույթի կենտրոնում: Կինոփառատոնը կանցկացվի մարտի 9-19-ը, որից հետո ֆիլմը կցուցադրվի նաեւ Վանում, Հաքյարըում եւ Չանաքքալեում: «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմի ռեժիսոր Սյուզան Խարդալյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ թեեւ փառատոնին մասնակցելու հրավեր ստացել է, սակայն չի կարող ներկա գտնվել` զբաղվածության պատճառով: Նա...
Արտագաղթ` Ֆիլհարմոնիկից
Դեկտեմբեր 15, 2011
Մինչեւ տարեվերջ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդիսատեսին կներկայանա չորս ներկայացմամբ: Դեկտեմբերի 16-ին դասական երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան ունկնդրելու բրիտանական երաժշտություն: Այս մասին` ըստ tert.am-ի` երեկվա ասուլիսում հայտարարել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը: Խոսելով 2012 թվականի իրենց պլանների մասին` նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը հավաստիացրեց, որ ծրագրեր շատ ունեն: «Պլաններ շատ ունենք, բայց դրանք իրագործելու համար պետք է, որ նվագախմբում մարդ մնա: Առաջիկա երկու ամսում...
Երկար ընդմիջումից հետո
Դեկտեմբեր 13, 2011
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը երկարատեւ ընդմիջումից հետո` դեկտեմբերի 10-ին, կրկին թատրոնի բեմ է դուրս եկել Սենեկայի կերպարով` Ռաձինսկու «Ներոնի եւ Սենեկայի ժամանակվա թատրոնը» ներկայացման մեջ: 1985թ. Մայակովսկու անվան թատրոնում Արմեն Ջիգարխանյանը նշված պիեսում խաղացել է Ներոնի դերը: «Այդ պիեսը Ռաձինսկու լավագույն գործերից է»,- ասել է Ջիգարխանյանը: «Դրա սյուժեն արտացոլում է անհատի եւ հասարակության փոխհարաբերությունները: Բայց պիեսի էությունն ավելի խոր է: Այն նաեւ ներոնյան փիլիսոփայության, բարոյական վայրենացման, կայսեր «անհոգի»...
|