168 Hours Weekly Online  
Tuesday, May 22, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 
Տպելու համար

Ի՞նչ կլինի, եթե այսպես շարունակվի

Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ | Հունվար 27, 2005

«168Ժամ»-ի դեկտեմբերի 16-22-ի համարում կարդացի Վարդան Հարությունյանի «Ի՞նչ կլիներ, եթե այսպես չլիներ» հոդվածը: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ հոդվածի համար, իսկ հետո փորձեմ շարունակել նրա սկսած գործը: Ճիշտ է, ասում են՝ քաղաքականության մեջ կանխատեսումներ անելը ամենաանշնորհակալ գործն է, բայց քանի որ ես քաղաքական գործիչ չեմ, ապա, ինչպես Վարդան Հարությունյանն էր ասում, փորձենք զբաղվել մտավարժանքով:

Եվ այսպես. ի՞նչ կլինի, եթե այսպես շարունակվի:
Ջեռուցում կլինի: Բայց ոչ կենտրոնացված, այլ մարդ ա՝ իրա համար: Հայկական ձմեռները գնալով տաքանալու են (ջերմոցային էֆեկտ, օզոնային շերտի քայքայում եւ այլն), եւ Հայաստանը, որ վերջին տարիներին սփյուռքահայության համար դարձել է ամառանոց, կդառնա հարմար նաեւ հարազատների եւ բարեկամների ձմեռային այցելությունների համար: Արշակ Սադոյանը, որը մի քանի տարի հետո կգնա վաստակած հանգստի, միեւնույն է, հանգիստ չի տա ո՛չ իրեն, ո՛չ էլ մնացածին: Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն, արդեն ավանդական դարձած գրաֆիկով, 2010 թվին ասուլիս կտա, Էրնեկյանի սարքած նոր օդանավակայանում: Բայց մինչ այդ ՀՀՇ նախկին, ներկա եւ ապագա անդամներն իրենց բոլոր հարցազրույցներում կպնդեն (անկախ նրանից՝ հավատո՞ւմ ենք իրենք իրենց ասածներին, թե՞ ոչ), որ նախագահի միակ թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Մեսրոպ Մովսիսյանը կշարունակի մասնակցել տարածաշրջանում անցկացվող հեռուստատեսության, ռադիոյի, թերթի եւ թռուցիկների լիցենզավորման բոլոր մրցույթներին: 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ «Օրինաց երկիրը» կխոստանա վերադարձնել խոպան գնացած ամուսիններին, իսկ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ Արթուր Բաղդասարյանը կխոստանա վերադարձնել մեր հողերը եւ Մասիս սարը, այդպիսով՝ խաղից դուրս թողնելով դաշնակներին: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամկետը լրանալուց հետո տուն կստանա Երեւանում (ըստ Սահմանադրության) եւ լրագրողների հետ խոսելիս այլեւս չի լարվի, քանի որ նրանց հետ կզրուցի ռուսերեն լեզվով: Այլ հարց է, որ արդեն կլարվեն լրագրողները, քանզի նրանք արդեն ռուսերեն չեն հասկանա: Արամ Գասպարի Սարգսյանը կշարունակի մնալ հայկական քաղաքական դաշտի ամենակուլտուրական եւ, միեւնույն ժամանակ, ամենաանիմաստ քաղաքական գործիչը:
Հովհաննես Հովհաննիսյանը գովազդի դասական ոճով (ցՑՐՏՎ ՊպվՖչՌ–ՉպփպՐՏՎ ՐպՍսՈՎՈ, ՉպփպՐՏՎ ՊպվՖչՌ–ցՑՐՏՎ ՐպՍսՈՎՈ) կշարունակի գովազդել Միացյալ Նահանգներն այնքան ժամանակ, մինչեւ վերջիններս գտնեն ավելի հզոր գովազդային գործակալություն: «Արմատը» ժամանակի ընթացքում կչորանա, Դավիթ Շահնազարյանը կշարունակի պնդել, որ մեզ քաղաքացիական հասարակարգ է պետք՝ առանց հասկանալու, որ քաղաքացիական հասարակարգ ունենալու համար առաջին հերթին քաղաքացիներ են պետք, իսկ մեր մոտ գնալով ավելանում է գյուղացիների տոկոսը: 2008թ. նախագահական ընտրությունների 2-րդ փուլում Գեղամյանը (առաջին փուլում նա 3-րդ տեղն է գրավելու) կպաշտպանի անցողիկ թեկնածուին, բայց ընդամենը 1 տարի անց (երբ արդեն ՀՀ 3-րդ նախագահն ուրիշին նշանակած կլինի վարչապետ) նույն ինքը՝ Արտաշես Մամիկոնովիչը, հասկանալով, որ ոչ կոմունիստական քաղաքականությունն իր խելքի բանը չէ, կհեռանա Պալմա-դե Մալյորկա: Ստեփան Դեմիրճյանն Արդարություն փնտրելով միջազգային ատյաններում, կգնա նոր ընդունված սահմանադրական ուղիով եւ կշահի շատ գրանտներ:
Արամ Զավենի Սարգսյանը յուրաքանչյուր Նոր տարի կփորձի միավորել «Երկրապահը»՝ նրանց միասին իրենց տուն հրավիրելով:
Ավարտելով Հյուսիսային պողոտայի եւ «ՆՈՐԴ» համալիրի շինարարությունը, ապագա քաղաքապետը կփորփրի եւ կգտնի, որ Թամանյանն ունեցել է նաեւ արեւմտյան պողոտայի նախագիծ, որտեղ պետք է կառուցվի «ՎԵՍՏ» համալիրը (անկախ նրանից, թե ով կլինի քաղաքապետ, քանի որ իրական փորփրողը նա չի լինելու)։
Տպելու համար